+29
Եղանակը Երևանում
Հայ

Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. լավագույն բանկը Հայաստանում` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի

19:37
04 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. Հայաստանի լավագույն բանկը միջազգային ֆինանսական ոլորտում մասնագիտացած «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։

Մրցանակը հայտարարվել է «Global Finance»-ի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի ամենամյա 29-րդ մրցանակաբաշխության շրջանակում, որը գնահատում է ընթացիկ ժամանակահատվածում աշխարհի շուրջ 150 երկրում և տարածքում բանկերի արձանագրած ֆինանսական արդյունքները։

Ընտրությունը կատարվել է «Global Finance»-ի խմբագիրների կողմից` հաշվի առնելով կորպորատիվ ֆինանսական առաջնորդների, բանկիրների և վերլուծաբանների հետ ընդլայնված խորհրդակցությունները և հիմք ընդունելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ բանկերի ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական հարաբերությունները, նոր բիզնեսի զարգացումն ու պրոդուկտների նորարարությունը։

«Global Finance»-ի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոյի խոսքով` ֆինանսական աշխարհում ընթացիկ իրարանցման պայմաններում կորպորատիվ առաջնորդները բանկային հարաբերությունների ընտրության հարցում բախվել են նոր մարտահրավերների։ «Մեր մրցանակներն օգնում են որոշում կայացնողներին ընտրելու լավագույն ֆինանսական գործընկերներին», - նշել Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն։

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Անչափ ուրախ ենք «Global Finance» ամսագրի կողմից հերթական անգամ Հայաստանի լավագույն բանկը ճանաչվելու կապակցությամբ։ Սա մեր ֆինանսական հզորության օբյեկտիվ և բարձր գնահատականն է, ինչն արտացոլված է վերջին մի քանի տարիներին ֆինասական շուկայում մեր ունեցած առաջատար դիրքով։ Առավել լայն համատեքստում սա արտաքին մարտահրավերներին դիմակայելու և շուկայի պահանջների շարունակական փոփոխություններին արձագանքելու մեր կարողության վկայությունն է։ Այն ապացուցում է, որ Բանկն իր զարգացման ճիշտ ուղու վրա է և մղում է բոլորիս դեպի շարունակական առաջընթաց` ի շահ մարդկանց, ում ծառայություն ենք մատուցում և որոնց հետ աշխատում ենք»։

Վերջին տասնամյակում Ամերիաբանկը «Global Finance»  ամսագրի Լավագույն բանկ մրցանակին արժանանում է ութերորդ անգամ։ Մեկ ամիս առաջ նույն պարբերականի կողմից Ամերիաբանկը ճանաչվել էր նաև Հայաստանի լավագույն ներդրումային բանկը։ 

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասին

Աﬔրիաբանկը դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանում և դասվում երկրի աﬔնակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին։ Բանկը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային նորարարական ծառայություններ՝ տրամադրելով բանկային լուծուﬓերի ամբողջական փաթեթ:

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ 2021թ. տարեկան ֆինանսական արդյունքներով` Ամերիաբանկը ֆինանսական հիմնական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել,  կապիտալ, զուտ շահույթ) Հայաստանի բանկային ոլորտի առաջատարն է:

Ամերիաբանկը ներկայանում է հստակորեն մշակված թվային օրակարգով և շարունակաբար նորարարական ՏՏ լուծումներ է ներդնում ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների ոլորտում։

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:36
30 Մայիսի 2022
6–ժամյա և 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանում և մարզերից մեկում
6–ժամյա և 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանում և մարզերից մեկում
15:29
30 Մայիսի 2022
FLYONE ARMENIA–ն վերսկսում է Երևան-Լիոն և Երևան-Փարիզ կանոնավոր ուղիղ չվերթերը
FLYONE ARMENIA–ն վերսկսում է Երևան-Լիոն և Երևան-Փարիզ կանոնավոր ուղիղ չվերթերը
14:52
30 Մայիսի 2022
26մլն դրամի չարաշահում է բացահայտվել Covid 19 համավարակի ժամանակ հյուրանոցներում մեկուսացված անձանց սննդի մատակարարման ոլորտում. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
26մլն դրամի չարաշահում է բացահայտվել Covid 19 համավարակի ժամանակ հյուրանոցներում մեկուսացված անձանց սննդի մատակարարման ոլորտում. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
14:42
30 Մայիսի 2022
Երևանում կհայտնվեն բնակելի միկրոշրջաններ` 63 բնակելի շենքերով և անտառ–պուրակով. ներդրումները կկազմեն 3մլրդ դոլար
Երևանում կհայտնվեն բնակելի միկրոշրջաններ` 63 բնակելի շենքերով և անտառ–պուրակով. ներդրումները կկազմեն 3մլրդ դոլար
13:13
30 Մայիսի 2022
Հրապարակվել են զինծառայող Դավիթ Վարդանյանի մահվան մանրամասները. նա վիրավորվել էր հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից
Հրապարակվել են զինծառայող Դավիթ Վարդանյանի մահվան մանրամասները. նա վիրավորվել էր հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից
12:38
30 Մայիսի 2022
Լարված իրավիճակ կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ. ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին
Լարված իրավիճակ կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ. ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին
12:34
30 Մայիսի 2022
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
11:41
29 Մայիսի 2022
Նախօրեին ադրբեջանական կրակից վիրավորված զինծառայողը մահացել է
Նախօրեին ադրբեջանական կրակից վիրավորված զինծառայողը մահացել է
12:29
27 Մայիսի 2022
Ոստիկանությունը փորձում է ուժով արգելաբացել Երևան–Սևան մայրուղին (ՎԻԴԵՈ)
Ոստիկանությունը փորձում է ուժով արգելաբացել Երևան–Սևան մայրուղին. ՎԻԴԵՈ
12:00
27 Մայիսի 2022
Արգելվել է կապիկների և կրծողների ներմուծումը Հայաստան
Արգելվել է կապիկների և կրծողների ներմուծումը Հայաստան
11:34
27 Մայիսի 2022
Հիմնանորոգվում է «Հանրապետություն մետրո»-ի քարե շինությունը (ՎԻԴԵՈ)
Հիմնանորոգվում է «Հանրապետություն մետրո»-ի քարե շինությունը. ՎԻԴԵՈ
11:24
27 Մայիսի 2022
Հայտնի են ոլորտները, որտեղ կօգտագործվի Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը (ՖՈՏՈ)
Հայտնի են ոլորտները, որտեղ կօգտագործվի Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը. ՖՈՏՈ