Երևանի` 2019 թվականի բյուջեի նախագիծը քննադատության է արժանացել. քաղաքապետարանում «Նովոստի–Արմենիա»–ին ներկայացրել են մանրամասները
18.12.2018,
15:55
2019 թվականի Երևանի բյուջեի նախագիծն առայժմ քննարկման փուլում է և կընդունվի դեկտեմբերի 25–ին Ավագանու խորհրդի նիստում։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2019 թվականի Երևանի բյուջեի նախագիծն առայժմ քննարկման փուլում է և կընդունվի դեկտեմբերի 25–ին Ավագանու խորհրդի նիստում։ Այդ մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Լույս» դաշինքը Facebook –ի իր էջում հրապարակել է Երևանի` 2019 թվականի բյուջեի նախագծի մի շարք հոդվածներ, որոնք սուր քննադատության են արժանացել հասարակության կողմից։ Մասնավորապես, բյուջեի նախագծով նախատեսվում է վարչական ծախսերի զգալի ավելացում, իսկ փոխարենը` քաղաքի բարեկարգման (տրանսպորտ, կանաչ գոտիներ, կամունալ ծառայություններ) ծախսերի նվազում։
«Սա առայժմ բյուջեի նախագիծ է, և այն քննարկման փուլում է։ Նախագծի քննարկումն ու քվեարկությունը ծրագրված է դեկտեմբերի 25–ին Երևանի ավագանու խորհրդի նիստում»,– նշեց Կարապետյանը։
Նա նաև նշեց, որ Երևանի ավագանու խորհրդի ընդդիմադիր խմբակցությունների անդամները հնարավորություն ունեն բարձրաձայնելու իրենց հուզող բոլոր հարցերը և պատասխաններ ստանալ։
Մամուլի խոսնակի խոսքով, այսօր քաղաքապետարանը կտա քաղաքի բյուջեի վերաբերյալ բոլոր պարզաբանումներն ու մեկնաբանությունները։
Երևանի` 2019 թվականի բյուջեի նախագիծը նախատեսում է վարչական ծախսերի ավելացում նախորդ տարվա համեմատ։ Մասնավորապես, ինչպես նշվում է «Լույս» դաշինքի հաղորդման մեջ, անձնակազմի բոնուսների և դրամական պարգևատրումների ծախսելը 758.5 մլն դրամից կաճեն մինչև 1.99 մլրդ դրամ (1 մլրդ 232,9 մլն դրամի աճ), գործուղումների ծախսերը կաճեն 62.7 մլն դրամից մինչև 112.7 մլն դրամ (50 մլն դրամի աճ), աշխատակազմի մասնագիտական աճի ծախսերը կավելանան 9.2 մլն դրամից մինչև 169.1 մլն դրամ (160 մլն դրամի աճ)։
Միաժամանակ, այս ծախսումների ավելացմանը զուգահեռ նվազեցվել են հետևյալ ծախսային հոդվածների համար նախատեսված միջոցները:
Տրանսպորտի բյուջեն նախորդ տարվա 15 մլրդ 196 մլն-ից նվազել է մինչև 13 մլրդ 275 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 1 մլրդ 920 մլն դրամով: Վերելակների հիմնանորոգման բյուջեն նախորդ տարվա 108.7 մլն-ից նվազել է մինչև 30.7 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 78 մլն դրամով: Կանաչ տարածքների հիմնման և պահպանման բյուջեն նախորդ տարվա 1 մլրդ 669 մլն-ից նվազել է մինչև 1 մլրդ 93 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 576 մլն դրամով: Փողոցների լուսավորման բյուջեն նախորդ տարվա 4 մլրդ 538 մլն-ից նվազել է մինչև 3 մլրդ 565 մլն դրամ: Ծախսային այս հոդվածը նվազել է շուրջ 1 մլրդ-ով: Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների բյուջեն նախորդ տարվա 3 մլրդ 28.8 մլն-ից նվազել է մինչև 2 մլրդ 857.5 մլն: Ծախսային այս հոդվածը նվազել է 171 մլն դրամով: -0-

Загружается новость ...
"Право"