542.07
6.51
477.97
+1
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. 2019 թ.–ին Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցել է 2.0 մլրդ դոլարը, իսկ այս տարի արդեն արձանագրել են առևտրաշրջանառության երկնիշ աճ

15:02
19 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն առանցքային դերակատարում ունի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում, այլ նաև կենտրոնական տեղ և դեր մեր երկրի տնտեսության մեջ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը: 

Загружается новость ... "Лево"

Այս մասին նշվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, որն ուղղված է Երևանում անցկացվող Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի բոլոր մասնակիցներին: 

Փաշինյանը նշել է, որ 2019 թվականին Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցել է 2.0 մլրդ դոլարի շեմը, իսկ այս տարի արդեն արձանագրել են առևտրաշրջանառության երկնիշ աճ: 

«Ռուսաստանը նաև առաջատար է Հայաստանում կատարվող ներդրումների առումով և բացառիկ դերակատարում ունի մեր երկրի ենթակառույցների զարգացման գործում», – նշվում է Փաշինյանի ուղերձում։ 

ՀՀ վարչապետը վերջերս կատարված ներդրումներից առանձնացրել է համավարակի դեմ պայքարի պայմաններում Հայաստանի համար հատկապես կարևոր Սպուտնիկ Լայթ պատվաստանյութի թողարկման նպատակով տեխնոլոգիական տրանսֆերի իրականացումը: 

«Մեր երկու երկրների միջև առկա տնտեսական համագործակցության մակարդակը համապատասխանում է դաշնակցային հարաբերությունների բնույթից բխող պահանջներին, սակայն դա բնավ չի ենթադրում ստատիկ իրավիճակի ամրագրում, հակառակը՝ պահանջում է մշտական աշխատանք, զարգացում և կատարելագործում», – նշվում է Փաշինյանի ուղերձում։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:38
24 Դեկտեմբերի 2021
Ուշադրություն. Հայաստանի շրջաններից մեկում գիշերը սպասվում է -34
Ուշադրություն. Հայաստանի շրջաններից մեկում գիշերը սպասվում է -34
16:06
24 Դեկտեմբերի 2021
Հայաստանում շարունակվում է ՍՇՎ-ի բարձր ակտիվություն, հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է 2․2 անգամ
Հայաստանում շարունակվում է ՍՇՎ-ի բարձր ակտիվություն, հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է 2․2 անգամ
11:12
24 Դեկտեմբերի 2021
ԱՆ-ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել
ԱՆ-ն կորոնավիրուսի թարմ տվյալներ է հրապարակել
11:03
24 Դեկտեմբերի 2021
Հայաստանի տարածքում ջերմաստիճանը կրկին կնվազի, ճանապարհների մերկասառույցը կպահպանվի
Հայաստանի տարածքում ջերմաստիճանը կրկին կնվազի, ճանապարհների մերկասառույցը կպահպանվի
20:29
23 Դեկտեմբերի 2021
Հաշվի առնելով, որ պետությունն անվճար չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողն ամեն դեպքում պետք է իրականացնի թեստավորում. ԱՆ-ն արձագանքել է
Հաշվի առնելով, որ պետությունն անվճար չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողն ամեն դեպքում պետք է իրականացնի թեստավորում. ԱՆ-ն արձագանքել է
20:23
23 Դեկտեմբերի 2021
4660 շահառուի տրամադրվել է 53.6 մլրդ դրամի հատուցում. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ամփոփել է տարին
4660 շահառուի տրամադրվել է 53.6 մլրդ դրամի հատուցում. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն ամփոփել է տարին
19:11
23 Դեկտեմբերի 2021
Աշխատողը չպետք է վճարի ՊՇՌ թեստի համար. ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հրամանի այդ կետը
Աշխատողը չպետք է վճարի ՊՇՌ թեստի համար. ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հրամանի այդ կետը
18:59
23 Դեկտեմբերի 2021
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
18:47
23 Դեկտեմբերի 2021
Այսօր ժամը 19.00-ին Հանրապետության հրապարակում կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը
Այսօր ժամը 19.00-ին Հանրապետության հրապարակում կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը
18:38
23 Դեկտեմբերի 2021
Ամերիաբանկը 15 մլն եվրոյի փոխառություն է ստացել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերությունից` որպես երկրորդ մակարդակի կապիտալի գործիք
Ամերիաբանկը 15 մլն եվրոյի երկարաժամկետ ստորադաս փոխառության պայմանագիր է կնքել «Տրիոդոս Ինվեսթմենթս Մենեջմենթ» ընկերության հետ
17:38
23 Դեկտեմբերի 2021
ՌԴ-ն արգելել է մանդարինի ու այլ մրգերի ներկրումը Իրանից, Թուրքիայից թունաքիմիկատների ավելցուկի պատճառով, իսկ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում
ՌԴ-ն արգելել է մանդարինի ու այլ մրգերի ներկրումը Իրանից, Թուրքիայից թունաքիմիկատների ավելցուկի պատճառով, իսկ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում
17:06
23 Դեկտեմբերի 2021
Ատեստավորման արդյունքներով ուսուցիչների 47.8%-ը կստանա 30-50% հավելավճար. փոխնախարար
ԿԳՄՍ փոխնախարարը հայտնեց, որ ատեստավորման արդյունքներով ուսուցիչների 47.8%-ը կստանա 30-50% հավելավճար.