Փաշինյան. 2019 թ.–ին Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցել է 2.0 մլրդ դոլարը, իսկ այս տարի արդեն արձանագրել են առևտրաշրջանառության երկնիշ աճ

19.10.2021, 15:02
Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է
Փաշինյան. 2019 թ.–ին Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցել է 2.0 մլրդ դոլարը, իսկ այս տարի արդեն արձանագրել են առևտրաշրջանառության երկնիշ աճ

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն առանցքային դերակատարում ունի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հարցում, այլ նաև կենտրոնական տեղ և դեր մեր երկրի տնտեսության մեջ: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը: 

Загружается новость ... "Лево"

Այս մասին նշվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում, որն ուղղված է Երևանում անցկացվող Հայ-ռուսական միջտարածաշրջանային ութերորդ համաժողովի բոլոր մասնակիցներին: 

Փաշինյանը նշել է, որ 2019 թվականին Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ առևտրաշրջանառությունը գերազանցել է 2.0 մլրդ դոլարի շեմը, իսկ այս տարի արդեն արձանագրել են առևտրաշրջանառության երկնիշ աճ: 

«Ռուսաստանը նաև առաջատար է Հայաստանում կատարվող ներդրումների առումով և բացառիկ դերակատարում ունի մեր երկրի ենթակառույցների զարգացման գործում», – նշվում է Փաշինյանի ուղերձում։ 

ՀՀ վարչապետը վերջերս կատարված ներդրումներից առանձնացրել է համավարակի դեմ պայքարի պայմաններում Հայաստանի համար հատկապես կարևոր Սպուտնիկ Լայթ պատվաստանյութի թողարկման նպատակով տեխնոլոգիական տրանսֆերի իրականացումը: 

«Մեր երկու երկրների միջև առկա տնտեսական համագործակցության մակարդակը համապատասխանում է դաշնակցային հարաբերությունների բնույթից բխող պահանջներին, սակայն դա բնավ չի ենթադրում ստատիկ իրավիճակի ամրագրում, հակառակը՝ պահանջում է մշտական աշխատանք, զարգացում և կատարելագործում», – նշվում է Փաշինյանի ուղերձում։–0–