Սուրենյանն ուրախացրել է երևանցիներին՝ հիշեցնելով 20 տարի առաջ Երևանում գրանցված -28 աստիճան ցրտի մասին

27.12.2022, 10:25
Սուրենյանն ուրախացրել է երևանցիներին՝ հիշեցնելով 20 տարի առաջ Երևանում գրանցված -28 աստիճան ցրտի մասին
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հիշեցրել է, թե ինչ սառնամանիքներ են գրանցվել Երևանում և Արարատյան դաշտում 20 տարի առաջ:

«2002թ․-ի այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են օդերևութաբանական պատմության ընթացքում դիտված ամենաուժեղ սառնամանիքները։ Արարատի հատվածում օդի ջերմաստիճանը հասել է մինչև -31,6, Երևանում -28,2 աստիճանի», - նշել է նա Facebook-յան իր էջում։-0-