ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում դեկտեմբերի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 193 նոր դեպք, կատարվել է 7069 թեստավորում, առողջացել է 510 մարդ, մահացել է 11մարդ, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343350 դեպք, որոնցից 327539 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6437 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7885 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1489 է:
Ընդհանուր կատարվել է 2479389 թեստավորում:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում