Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 1885 թեստ, հաստատվել է 355 նոր դեպք, 729 մարդ առողջացել է. ԱՆ

12.01.2021, 11:02
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 1885 թեստ, հաստատվել է 355 նոր դեպք, 729 մարդ առողջացել է
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 1885 թեստ, հաստատվել է 355 նոր դեպք, 729 մարդ առողջացել է. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162643 դեպք, որոնցից 150602-ն` առողջացած, 2941-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8393 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 611815 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1885 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 355 նոր դեպք: Ունենք 729 առողջացած և մահվան 10 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 707 է:–0–