Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 186 նոր դեպք, 78 մարդ առողջացել է, 5 մարդ մահացել է
08.07.2021,
11:19
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 186 նոր դեպք, 78 մարդ առողջացել է, 5 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 987 դեպք, որոնցից 217 381 -ն` առողջացած, 4536-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2966 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 220 466 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 5093 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 186 նոր դեպք: Ունենք 78 առողջացած և 5 մահվան դեպք:–0–