Գործադուլ հայտարարած 18 վարորդ ազատվել է աշխատանքից
03.12.2024,
12:41
Այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից. Երևանի քաղաքապետի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ այսօր գործադուլ հայտարարած վարորդներից 18-ը ազատվել են աշխատանքից։
«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ
տեղեկացնում եմ, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով, այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից»,-գրել է նա։
Նշենք նաև, որ քիչ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ կոմպրոմիսի չեն գնալու և պատասխանատվության են ենթարկելու գործադուլի կազմակերպիչներին։