Գյումրիում բնակարանամուտ են տոնում. 18 միայնակ թոշակառուներ տնակներից տեղափոխվեցին բնակարաններ (ՖՈՏՈ)

27.12.2019, 22:39
Գյումրիում բնակարանամուտ են տոնում. 18 միայնակ թոշակառուներ տնակներից տեղափոխվեցին բնակարաններ. ՖՈՏՈ
Գյումրիում բնակարանամուտ են տոնում. 18 միայնակ թոշակառուներ տնակներից տեղափոխվեցին բնակարաններ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ աշխատանքային այց է կատարել Գյումրի, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:

Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ եղել է Տիգրան Մեծ և Սայաթ Նովա փողոցներում, ծանոթացել այստեղ իրականացված հիմնանորոգման աշխատանքներին:

 - рис.1

Ինչպես հաղորդվում է կառավարության հաղորդագրության մեջ, փողոցները բարեկարգվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հատկացրած ֆինանսական միջոցներով:

Գյումրեցիները ողջունել են վարչապետի այցը և շնորհակալություն հայտնել քաղաքի նկատմամբ ցուցաբերվող մեծ ուշադրության համար:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է մնացած բոլոր տեխնիկական հարցերը կարգավորել հնարավորինս սեղմ ժամկետում՝ պահպանելով որակական չափանիշները:

  - рис.2

Այնուհետև վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել սոցիալական բնակարանների հանձնման արարողությանը: Նորակառույց շենքում առկա 18 բնակարանները հանձնվել են միայնակ տարեցներին, որոնք մինչև այժմ բնակվում էին տնակներում:

«Սոցիալական բնակարանները կառուցվել են «Առդա» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ»,-նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին իրականացվող ծրագրի և այն շարունակական դարձնելու համար: Նիկոլ Փաշինյանը շրջել է բնակարաններով և շահառուներին շնորհավորել բնակարանամուտի և Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: -0-