Երեկ կատարվել է կորոնավիրուսի 1700 թեստ, հաստատվել է 361 նոր դեպք. ԱՆ–ն մանրամասնում է

08.01.2021, 11:00
Երեկ կատարվել է կորոնավիրուսի 1700 թեստ, հաստատվել է 361 նոր դեպք. ԱՆ–ն մանրամասնում է
Երեկ կատարվել է կորոնավիրուսի 1700 թեստ, հաստատվել է 361 նոր դեպք. ԱՆ–ն մանրամասնում է
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161415 դեպք, որոնցից 147961-ն` առողջացած, 2908-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9850 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 604686 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1700 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 361 նոր դեպք: Ունենք 573 առողջացած և 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 696 է:–0–