Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպասվում է մինչև -17

25.02.2021, 09:33
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպասվում է մինչև -17
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջաններում սպասվում է մինչև -17

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացրել է առաջիկա օրվա եղանակի կանխատեսումը։

Եվ այսպես, փետրվարի  25-ի գիշերը, մարտի 1-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, մարտի 1-ի ցերեկը լեռնային շրջաններում՝ ձյուն, հովտային և նախալեռնային գոտում՝ անձրև, փետրվարի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։ 

Մայրաքաղաք Երևանում փետրվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ին սպասվում է անձրև:

Ամենացուրտ եղանակը սպասվում է փետրվարի 25–ի գիշերը Լոռիում, որտեղ կանխատեսվում է -12...-17։

Մայրաքաղաք Երևանում մինչև փետրվարի 28–ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա` հասնելով +10...+12 աստիճանի։ Մարտի 1–ին կնվազի, այդ օրը ցերեկային ժամերին կանխատեսվում է +6...+8։–0–