Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (դեկտեմբերի 16–ից 20–ը)

21.12.2019, 10:30
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (դեկտեմբերի 16–ից 20–ը)
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (դեկտեմբերի 16–ից 20–ը)
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (դեկտեմբերի 16–ից 20–ը)։
  • Wizz Air ավիաընկերությունը հաջորդ տարվանից կսկսի չվերթեր իրականացնել դեպի Հայաստան: Բյուջետային ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևանից դեպի Վիեննա և Վիլնյուս՝ շաբաթական 2 անգամ: Տոմսերի գինը լինելու է շատ ցածր` սկսած 24,99 եվրոյից:
  • Ադրբեջանը դեկտեմբերի 17-ին կրակ էր բացել Տավուշի ուղղությամբ, այնուհետև կեսգիշերին մոտ շարունակել էր կրակահերթը: Պատասխան կրակոցներից հետո ռազմական գործողությունները դադարել են: Հայկական կողմում կորուստներ չեն գրանցվել: 
  • Ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը` օտարերկրյա որդեգրումների գործընթացում առկա չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում։ Նույն գործի շրջանակում ձերբակալվել են նաև Աբրահամյանի տեղակալ Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը և ևս մեկ քաղաքացի:

  • Երևանի Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը հայտնել էր, որ Bus Voyage ընկերության նոր քաղաքային ավտոբուսներն արդեն Երևանում են և շուտով կլինեն երթուղում։ Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է Bus Voyage-ի կողմից Երևանում նոր ավտոբուսների գործարկման լուրը։