Այսօր մինչև 16։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

15.08.2024, 11:35
Այսօր մինչև 16։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 16։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր մինչև 16։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։ 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 41, 43 փողոցների, Նոր Արեշ 41 փ. 1 նրբանցքի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։