Ավելի քան 15 տարի «ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն մեր վստահելի գործընկերն է

09.12.2024, 13:00
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»-ի զարգացման մշտական ցանկությունը, մեդիա դաշտի խորն ըմբռնումը տարածք են ստեղծում արդյունավետ գործընկերության համար. Ռեբեկա Հակոբյան՝ «Ամերիաբանկի» մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն

Ավելի քան 15 տարի «ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն մեր վստահելի գործընկերն է

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Նրանց բարձր պրոֆեսիոնալիզմն ու կոմպետենտությունը, խնդիրների խորն ընկալումը դարձել են մեր նախաձեռնությունների հաջող իրականացման գրավականը:

«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»-ի զարգացման մշտական ցանկությունը , մեդիա դաշտի խորն ըմբռնումը տարածք են ստեղծում արդյունավետ գործընկերության համար: 

Մեր համագործակցությունը հիմնված է հուսալիության և վստահության վրա, ինչը մեզ թույլ է տալիս ոչ միայն զարգացնել նախագծեր, այլև բացել նոր հնարավորություններ։

Շնորհակալություն ենք հայտնում «ԱՄԻ Նովոստի–Արմենիա»-ին երկար տարիների արդյունավետ համագործակցության համար և մաղթում ենք նոր գաղափարների և ստեղծագործ նախագծերի հետագա հաջող իրականացում։

Ռեբեկա Հակոբյան՝ «Ամերիաբանկի» մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն