Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 140 նոր դեպք, 191 մարդ առողջացել է, 3 մարդ մահացել է

09.08.2021, 11:09
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 140 նոր դեպք, 191 մարդ առողջացել է, 3 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 140 նոր դեպք, 191 մարդ առողջացել է, 3 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 297 դեպք, որոնցից 221 407-ն` առողջացած, 4653-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5110 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 396 508 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 4458 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 191 առողջացած, 3 մահվան դեպք:–0–