Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 138 նոր դեպք, 79 մարդ առողջացել է, 2 մարդ մահացել է

13.07.2021, 11:03
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 138 նոր դեպք, 79 մարդ առողջացել է, 2 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 138 նոր դեպք, 79 մարդ առողջացել է, 2 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 597 դեպք, որոնցից 217 810 -ն` առողջացած, 4549-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3128 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 242 361 թեստավորում: 

Այսպիսով` երեկ կատարվել է 4150 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք: Ունենք 79 առողջացած և 2 մահվան դեպք:  

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1110 է:–0–