-273
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում կոնյակագործության հիմնադրման 135-ամյա հոբելյանի շրջանակներում Երևանի կոնյակի գործարանն իրականացրեց ևս մեկ կանաչապատման ծրագիր (ՖՈՏՈ)

19:00
29 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Տարիներ շարունակ դիտարկելով շրջակա միջավայրի հարցերն իբրև բնապահպանական դավանանք` ապրիլի 29-ին, Երևանի կոնյակի գործարանն իրականացրեց ընկերության գլխավոր համալիրի հարակից տարածքի կանաչապատում, որին մասնակցեցին ընկերության աշխատակիցները։

ЕКЗ

Նախագիծը ոլորտի մասնագետների աշխատանքի և տարածքի արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքն է, որը միտված է ոչ միայն լրացուցիչ գեղագիտական հմայք հաղորդել մայրաքաղաք Երևանին, այլև` նպաստել բնապահպանական պատկերի և բիոբազմազանության բարելավմանը։ Կանաչապատման շրջանակներում տնկվել են տարատեսակ ծառեր, այդ թվում` եղևնիներ, թխկիներ, հուդայածառեր, որոնք ընտրվել են հաշվի առնելով տարածքի թե՛ բնակլիմայական, թե՛ մակերևութային առանձնահատկությունները և թե՛ կոնյակի գործարանի ֆասադային շենքի ճարտարապետական լուծումները։

ЕКЗ

«Եթե չլիներ բնության առատաձեռնությունն ու հայկական հողի ջերմությունը, անհնար կլիներ կոնյակագործության հիմնադրումը դեռևս XIX դարում։ Բնությունն է միակ աղբյուրը, առանց որի նույնիսկ ամենահմուտ մասնագետները կլինեին անզեն իրենց ստեղծագործական որոնումներն իրագործելու հարցում։ Հայկական կոնյակագործության հոբելյանական այս տարում մենք չէինք կարող չանդրադառնալ հատուկ մի նախագծի, որը խորհրդանշորեն արտացոլում է մեր երախտիքը բնության հանդեպ։ Բնապահպանական օրակարգը միշտ է եղել Երևանի կոնյակի գործարանի ուշադրության կենտրոնում, և ես հատկապես ուրախ եմ, որ տարեցտարի մենք ընդլայնում ենք բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի մեր տրամագիծը՝ ներգրավելով նորանոր համայնքներ»,- նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

ЕКЗ

“Աշխատելով Երևանի կոնյակի գործարանի աշխատանքային խմբի հետ և հասկանալով լանջի կարևորությունը մայրաքաղաքի համար՝ փորձել ենք ընտրել այնպիսի ծառատեսակներ, որ լանջը միշտ լինի գրավիչ»,- ընդգծում է Երևան քաղաքի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը։

ЕКЗ

Լինելով Պեռնո Ռիկար միջազգային խմբի անդամ` Երևանի կոնյակի գործարանն իր «Կայունություն և պատասխանատվություն» ռազմավարության շրջանակներում շարունակաբար իրագործում է “Good Times from a Good Place” հայեցակարգը, որը հիմնված է չորս կարևոր ուղղությունների վրա՝
- Բնության հանդեպ հոգատար վերաբերմունք
- Մարդկանց արժևորում
- Թափոնների և օժանդակ հումքի կայուն կառավարում (Շրջանաձև տնտեսության խթանում)
- Պատասխանատու հյուրընկալություն

ЕКЗ

135-ամյա հոբելյանը նշանավորող բնապահպանական այս նախաձեռնությունն ամփոփում է վերոհիշյալ բոլոր ուղղությունները։ Մասնավորապես մասնակիցներին մատուցվեցին Zero Waste (0 թափոն) հիմունքով պատրաստված կոկտեյլներ, ինչպես նաև միջոցառման ընթացքում աշխատում էր “Drink More Water” (“Խմիր ավելի շատ ջուր“) բարը։ Այս ամենը ընկերության պատասխանատու հյուրընկալության մեջ կիրառվող սկզբունքներից են։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:21
22 Հունիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է վթարի մասին. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված (ՖՈՏՈ)
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է վթարի մասին. 6–ժամյա ջրանջատում է նախատեսված. ՖՈՏՈ
12:04
22 Հունիսի 2022
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, կանխատեսվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 7–10 աստիճանով, կանխատեսվում է անձրև
19:15
21 Հունիսի 2022
14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:08
21 Հունիսի 2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ–ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ–ի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
14:41
21 Հունիսի 2022
Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը
Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը
13:28
21 Հունիսի 2022
Արթուր Վանեցյանը վայր է դնում մանդատը
Արթուր Վանեցյանը վայր է դնում մանդատը, նա հայտարարություն է տարածել
12:31
21 Հունիսի 2022
Ոստիկանապետն աշխատանքից հեռացրել է Ապարանի բաժնի պետին արյունահեղ միջադեպից հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Ոստիկանապետն աշխատանքից հեռացրել է Ապարանի բաժնի պետին արյունահեղ միջադեպից հետո
12:22
21 Հունիսի 2022
Երևանում, հնարավոր է, սահմանվի 24–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
Երևանում, հնարավոր է, սահմանվի 24–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
11:24
21 Հունիսի 2022
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՊՆ–ն հայտարարություն է տարածել
11:06
21 Հունիսի 2022
ԶԼՄ–ները հայտնում են քաշքշուկի մասին զոհված զինծառայողների ծնողների ու ՔԿ նախագահի հանդիպման ժամանակ, ՔԿ–ն պարզաբանում է
ԶԼՄ–ները հայտնում են քաշքշուկի մասին զոհված զինծառայողների ծնողների ու ՔԿ նախագահի հանդիպման ժամանակ, ՔԿ–ն պարզաբանում է
22:47
20 Հունիսի 2022
Սկանդալը թափ է հավաքում. ԲԴԽ նախագահը հրապարակել է ձայնագրություն՝ խորհրդի նախագահի պաշտոնակատարի մասնակցությամբ (ՎԻԴԵՈ)
Սկանդալը թափ է հավաքում. ԲԴԽ նախագահը հրապարակել է ձայնագրություն՝ խորհրդի նախագահի պաշտոնակատարի մասնակցությամբ. ՎԻԴԵՈ
17:03
20 Հունիսի 2022
Հայ-ռուսական միջազգային համալսարանը կասկածվում է շուրջ 100մլն դրամի հարկային պարտավորությունները չկատարելու մեջ
Հայ-ռուսական միջազգային համալսարանը կասկածվում է շուրջ 100մլն դրամի հարկային պարտավորությունները չկատարելու մեջ