«Վեոլիա ջուրը» զգուշացնում է.12 ժամ ջուր չի լինի

13.09.2021, 11:21
12 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա ջուրը» զգուշացնում է.12 ժամ ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 12–ժամյա ջրանջատում է նախատեսված Արարատի մարզի որոշ գյուղերում։  

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 13-ին ժամը 08.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի. 

Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: 

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:–0–