438.03
4.45
404.16
0
Եղանակը Երևանում
Հայ

Հիշում ենք և պահանջում. աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 107–րդ տարելիցը

09:00
24 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ամեն տարի ապրիլի 24–ին աշխարհասփյուռ հայությունը հիշում է 1915թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերին։ 2022թ.–ին նշվում է ողբերգության 107–րդ տարելիցը, որի ժամանակ զոհվեց մոտ 1,5 մլն հայ։ 

Ամեն տարի այդ օրը հանրապետության ղեկավարությունը տասնյակ հազարավոր քաղաքացիների հետ ծաղկեպսակ և ծաղիկներ է խոնարհում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Ցեղասպանության պատմությունը

1915 թ. ապրիլի 24-ին թուրքական զնդան էին գցվել, այնուհետև ոչնչացվել հայ մտավորականության 800 հայտնի ներկայացուցիչներ՝ գիտնականներ, գրողներ, նկարիչներ, ուսուցիչներ, բժիշկներ, հրապարակախոսներ, հոգևորականության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ։

Հայ ազգի լավագույն ներկայացուցիչների հետ հաշվեհարդարի օրը՝ ապրիլի 24-ը, համարվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող օր։

Ռուս-թուրքական 1877-1878 թթ. պատերազմից հետո Օսմանյան կայսրության լծից ազատվեցին բալկանյան երկրների քրիստոնյա ազգերը։ 1912 թ.-ին Օսմանյան կայսրությունը զրկվեց Եվրոպայում իր գրեթե բոլոր տիրույթներից, բացի Ստամբուլից և դրա մերձակայքից։ Այս ամենի արդյունքում՝ կայսրության լծի տակ մնացած ամենաբազմաքանակ քրիստոնյա ժողովուրդը Արևմտյան Հայաստանի հայերն էին։

Տարածքի ասիական մասում իր իշխանության պահպանման նպատակով կայսրության կառավարությունը իր առջև պանթուրքական պետություն ստեղծելուն խոչընդոտող արևմտյան հայերի ուծացման կամ ոչնչացման խնդիր դրեց։

Իր պատմական հայրենիքում հայերի ոչնչացման ծրագրված քաղաքականությունը սկսվել էր XIX դարի 90-ական թթ.-ից և իր գագաթնակետին հասել Առաջին Համաշխարհային Պատերազմի տարիներին, երբ զանգվածային ջարդերի և արտաքսման հետևանքով զոհվեց շուրջ 1,5 մլն մարդ, 350 հազար հայեր ապաստանեցին Կոսվկասում և Եվրոպայում։ Այս ամեն հետևանքով XX դարի սկզբում Թուրքիայում բնակվող 2 մլն հայերից այնտեղ մնաց 150 հազարը։

Այն հեշտությամբ, որով թուրք ջարդարարներին հաջողվեց իրականացնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, մասամբ բացատրվում է ոչնչացման մոտեցող վտանգին հայ բնակչության, ինչպես նաև հայկական քաղաքական կուսակցությունների պատրատ չլինելով։ Սակայն որոշ վայրերում հայ բնակչությունը թուրք ջարդարարներին համառ դիմադրություն ցուցաբերեց։ Վան քաղաքի հայերը, ինքնապաշտպանվելով, հաջողությամբ ետ մղեցին թշնամու գրոհները, իրենց ձեռքում պահեցին քաղաքը՝ մինչև ռուսական զորքերի և հայ կամավորների գալը։

Մի քանի անգամ գերազանցող թշնամու ուժերին զինված դիմադրություն են ցուցաբերել Շապինգարահիսարի, Մուշի, Սասունի, Շատախի հայերը։ Քառասուն օր շարունակվել է Մուսա լեռան պաշտպանների սխրագործությունը։ 1915 թ. հայերի ինքնապաշտպանությունը ժողովդրի ազգային-ազատագրական պայքարի հերոսական էջն է։

Ցեղասպանության անմիջական կազմակերպիչը «Միաբանություն և առաջադիմություն» երիտթուրքական կուսակցությունն էր, որին աջակցում էր կայսերական Գերմանիայի կառավարությունը՝ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցը։ Հանցագործության կազմակերպիչներին հաջողվեց խուսափել պատժից, սակայն երիտթուրքերի պարագլուխները աշխարհի տարբեր ծայրերում գտնվել և ոչնչացվել են հայ հայրենասերների կողմից։

Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդին աջակցել են համաշխարհային մտավորականության լավագույն ներկայացուցիչները՝ Անատոլ Ֆրանսը, Ֆրանց Վերֆելը, Վալերի Բրյուսովը, Մաքսիմ Գորկին, Ֆրիտյոֆ Նանսենը և այլք։ 

Միջազգային ճանաչում

Հայերի ոչնչացումն առաջին անգամ արժանացավ միջազգային արձագանքի Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարության մեջ (1915թ.–ի մայիս), որտեղ հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող վայրագությունները բնորոշվեցին որպես «նոր հանցագործություններ մարդկության և քաղաքակրթության նկատմամբ»։ 

Գերտերությունները զգուշացրեցին Թուրքիային այդ հանցագործության համար նախատեսվող պատասխանատվության համար։ Հայերի հետ կապված իրավիճակի մասին որոշումներ են ընդունվել ԱՄՆ Սենատի կողմից 1916, 1919, 1920թթ.–ին։ 

1915թ.–ի սահմռկեցուցիչ ողբերգությունը ճանաչող և դատապարտող աշխարհում առաջին հատուկ դեկրետն ընդունել է Ուրուգվայի խորհրդարանը 1965թ.–ի ապրիլի 20–ին։ Հայոց ցեղասպանության մասին օրենքներ և որոշումներ հետագայում ընդունեցին Եվրախորհրդարանը, Ռուսաստանի Պետական Դուման, այլ երկրների խորհրդարանները, մասնավորապես, Չիլին, Ավստրիան, Կիպրոսը, Արգենտինան, Կանադան, Հունաստանը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Շվեդիան, Սլովակիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Գերմանիան, Վենեսուելան, Լիտվան, ինչպես նաև Վատիկանը։ 

Բազմաթիվ երկրներ մինչ օրս շարունակում են ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող, ինչպես նաև ժխտումը քրեականացնող բանաձևեր։ 2015թ.–ին` Ցեղասպանության 100–րդ տարելիցի նախաշեմին, սկսվեց ճանաչման նոր ալիք։ Համապատասխան հայտարարությամբ հանդես եկան Չիլիի և Ավստրիայի խորհրդարանները, Գերմանիայի նախագահը վայրագություններն անվանեց Ցեղասպանություն։ 

Այդուհանդերձ, Օսմանյան կայսրության իրավաջահորդը` ներկայիս Թուրքիան, շարունակում է ժխտել Ցեղասպանության փաստը` սուր արձագանքելով այդ հանցագործության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, օգտագործելով դիվանագիտական ճնշման մեթոդներ խորհրդարանների և անգամ երկրների նկատմամբ։ Նման ճնշումների օբյեկտներից է ԱՄՆ–ն, որը դեռ պետական մակարդակում չի ճանաչել և չի դատապարտել Ցեղասպանությունը`վախենալով այդ քայլով փչացնել հարաբերություններն իր ռազմավարական դաշնակցի` Անկարայի հետ։ 

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ...

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
29 Փետրվարի 2024
Հարկ վճարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարում ընդունելու հնարավորություն․ ՊԵԿ (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ–ից զգուշացնում են հարկ վճարողներին․ տուգանքը կազմում է 300 հազար դրամ․ ՎԻԴԵՈ
20:22
29 Փետրվարի 2024
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Արցախի հարցով եղել է պայմանավորվածություն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է պայմանավորվածություն։ Նա հայտարարել է, որ կարող է պայմանավորված էսկալացիա լինել
16:07
29 Փետրվարի 2024
ՀՀ կառավարությունը հաստատել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
Հաստատվել է դեղերի ցանկը, որոնք մարտի 1–ից կարելի է գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով
14:18
29 Փետրվարի 2024
Նոր Նորքում ինքնակամ կառուցված բնակելի տների բնակիչներն արգելում են ոստիկաններին մոտենալ իրենց տներին․ իրավիճակը լարված է
Բողոքի ակցիայի վայրում են ոստիկանական ուժեր։ Տների բնակիչները ոստիկաններին թույլ չեն տալիս մոտենալ իրենց սեփականությանը
13:54
29 Փետրվարի 2024
ՀՀ–ում ապրիլի 1–ից հունիսի 28–ը կկազմակերպվեն պահեստազորայինների հավաքներ
Ապրիլի 1–ից հունիսի 28–իը կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքներ
10:14
29 Փետրվարի 2024
Տեղ համայնքում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին ձերբակալվել է․ ՔԿ–ն մանրամասնում է
Նախօրեին ՀՀ սահմանը հատած և ձերբակալված ադրբեջանցին մեղադրվում է սպանության փորձ և դիվերսիա կատարելու մեջ
22:53
28 Փետրվարի 2024
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով․ ՆԳՆ
Մեքենաների 7 «գոլդ» համարանիշներն աճուրդում վաճառվել են 385 հազար դոլարով
22:09
28 Փետրվարի 2024
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ Փաշինյան
Փաշինյանը նշել է, որ որևէ մեկը չի հայտարարել է, որ Ներքին Հանդը Ռուսաստանի պատասխանատվության գոտին է
19:49
28 Փետրվարի 2024
Wizz Air լոուքոսթերը գործարկում է Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
Գործարկվում են Բուդապեշտ–Երևան–Բուդապեշտ չվերթեր
16:12
28 Փետրվարի 2024
Cbonds Congress–ը Երևանում կկազմակերպի Capital Markets Armenia երկրորդ կոնֆերանսը
«ԱՄԻ Նովոստի–Արմենիա»–ն կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից է
15:46
28 Փետրվարի 2024
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
Մարտից որոշ դեղեր հնարավոր կլինի գնել միայն էլեկտրոնային դեղատոմսով․ ինչպե՞ս է գործելու համակարգը
15:23
28 Փետրվարի 2024
Ռոստելեկոմն աջակցում է Մեղրիում մանկական վերականգնողական ծառայությունների մատուցման նախագծին
Մեղրիի տարածաշրջանում  մանկական ազգաբնակչության թիվը կազմում է 2500 երեխա, որից  200-250-ն ունեն զարգացման տարբեր խանգարումներ