Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 100 նոր դեպք, 48 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է

23.06.2021, 11:07
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 100 նոր դեպք, 48 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 100 նոր դեպք, 48 մարդ առողջացել է, 1 մարդ մահացել է
ԵՐԵՎԱ, 23 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224430 դեպք, որոնցից 216230-ն` առողջացած, 4503-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2601 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1160290 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3881 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 100 նոր դեպք: Ունենք 48 առողջացած և 1 մահվան դեպք:–0–