ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Մայրաքաղաք Երևանում ապրիլի 11-ին, 12-ին, 13-ի գիշերը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 11-13-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Այսօր ցերեկային ժամերին մայրաքաղաքում կանխատեսվում է +20...+22 աստիճան, իսկ արդեն չորեքշաբթի ջերմաստիճանը կնվազի` հասնելով +11...+13–ի, ուրբաթ մի փոքր կբարձրանա` +14...+16։
Հանրապետության տարածքում ապրիլի 11-ին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում ձնախառն անձրևի տեսքով: Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ապրիլի 11-13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-6, ապրիլի 12-13-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով:
Ամենացուրտ եղանակը կանխատեսվում է հինգշաբթի գիշերը Շիրակում, Լոռիում և Վայոց Ձորի լեռներում, որտեղ սպասվում է մինչև -8, Գեղարքունիքում, Կոտայքի լեռներում և Արագածոտնում` մինչև -7, Տավուշում` մինչև -5։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում