Գեոմագնիսական փոթորիկը մեզ կհարվածի հոկտեմբերի 10-11-ը. Լևոն Ազիզյանը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)
10.10.2024,
11:19
Սպասվող գեոմագնիսական փոթորիկը մեզ կհարվածի հոկտեմբերի 10-11-ը․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Facebook-յան իր էջում գրել է, որ ուժեղ գեոմագնիսական փոթորիկ է սպասվում։
«Աստղագետները հայտնում են սպասվող գեոմագնիսական փոթորկի մասին, որը մեզ կհարվածի հոկտեմբերի 10-11-ը, սկսած Երևանի ժամանակով 20:00-ից: Ըստ ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության (NOAA), այն կլինի G3 դասի «ուժեղ», բայց կարող է ուժեղանալ մինչև G4 «շատ ուժեղ» դասի:
Արևային բիծը AR3848 ժայթքել է հոկտեմբերի 9-ին 01:50 (UTC) և 12:40 (UTC) ժամերին ժառաջացնելով X1.8 և X1.5 դասի երկու բռնկում»,-գրել է նա։