Այսուհետ՝ անվճար․ ՀՀ քաղաքացիները փետրվարի 1–ից կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 դրամ վճարից
27.01.2025,
20:49
ՀՀ քաղաքացիները կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն թվականի փետրվարի 1-ից

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն թվականի փետրվարի 1-ից, հայտնում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը
Այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խթանել քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը և օգտագործումը՝ պետական և մասնավոր թվային ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտները հայտարարագրելիս։