431.46
5.73
395.65
+3
Եղանակը Երևանում
Հայ

Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է, թիրախ խմբում են 0-14 տարեկան երեխաները. Արմեն Մուրադյան

12:36
05 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սուր շնչառական հիվանդությունների թիվն աճել է, թիրախ խմբում են 0-14 տարեկան երեխաները, հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը Facebook-յան էջում:

Սուր շնչառական հիվանդությունների, մասնավորապես գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում 2022 թվականի 45-րդ շաբաթվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է սահմանված 10% համաճարակային շեմը՝ կազմելով 13%, իսկ 46-րդ շաբաթում մնացել է գրեթե նույնը՝ կազմելով 12%:

«Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` տարածաշրջանի շատ երկրներ (Ֆրանսիա, Գերմանիա, Ռումինիա, Մալթա, Պորտուգալիա, Շոտլանդիա, Իսպանիա, Հոլանդիա) հայտնել են գրիպի ակտիվության համատարած բարձրացման մասին: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում նույնպես 2022թ. 46-րդ շաբաթում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ինտենսիվության բարձրացում, որը 1,2 անգամ գերազանցել է նախորդ շաբաթվա ցուցանիշը:

Մուրադյանը հայտնում է, որ սուր շնչառական հիվանդացությունն ամենաշատն արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների շրջանում: Ըստ նույն աղբյուրի՝ շտապօգնության կանչերի 9.7%-ը կազմում են սուր շնչառական վարակով հիվանդները, որոնք հիմնականում 0-18 տարեկան երեխաներ են:

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրը, որը բժշկական օգնության ծառայություններ է մատուցում ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության մարզերի բնակչությանը, 2022թ. հոկտեմբեր-նոյեմբերին սպասարկել է սուր շնչառական հիվանդացությամբ դիմած 0-18 տարեկան 519 և թոքաբորբ ախտորոշմամբ՝ 132 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպասարկած դեպքերից ցածր է համապատասխանաբար՝ 34.3%- ով և 35.6%-ով: Այն համապատասխանում է նաև մեր երկրում գրանցված նախորդ տարվա ցուցանիշի համեմատ այս տարվա ցուցանիշի՝ 1,3 անգամ ցածր լինելուն:

Մուրադյանը հորդորում է սուր շնչառական հիվանդությունների ախտանշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, որոնք ցուցված չեն վիրուսների բուժման համար, և անմիջապես դիմել առողջության առաջնային պահպանման օղակի բժշկին:

«Լինելով պատվաստումների հետևողական ջատագովներ՝ հիշեցնում ենք, որ գրիպից պաշտպանվելու լավագույն տարբերակը շարունակում է մնալ պատվաստումը: Այն նվազեցնում է սեզոնային գրիպի հետևանքով հոսպիտալացման հավանականությունը, հոսպիտալացման դեպքում՝ կրճատում է դրա տևողությունը և կանխարգելում է սեզոնային գրիպի հետևանքով հնարավոր մահվան դեպքերը», - նշել է Մուրադյանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:49
26 Հունվարի 2023
Wizz Air–ը դեպի Երևան մի քանի նոր չվերթեր է գործարկում
Wizz Air–ը դեպի Երևան մի քանի նոր  չվերթեր է գործարկում
15:35
26 Հունվարի 2023
«Մալաթիա» տոնավաճառը ժամանակավորապես կփակվի
«Մալաթիա» տոնավաճառը ժամանակավորապես չի գործելու
15:02
26 Հունվարի 2023
Հայաստանում նոր ճանապարհայւին նշաններ կհայտնվեն
Հայաստանում նոր ճանապարհայւին նշաններ կհայտնվեն
12:31
26 Հունվարի 2023
Շիրակը նոր մարզպետ ունի
Շիրակում նոր մարզպետ է նշանակվել
12:27
26 Հունվարի 2023
Զինվորական կացարանում հրդեհի գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը
15 զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է թիկունքի պետի տեղակալը
11:57
26 Հունվարի 2023
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի
ՀՀ քաղաքացիների համար Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելիս մուտքի վիզա չի պահանջվի
11:40
26 Հունվարի 2023
Փաշինյանը բացահայտել է Ադրբեջանի պլանը Արցախում էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ
Նիկոլ Փաշինյանը բացահայտել է Ադրբեջանի պլանը Արցախում էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ
10:14
26 Հունվարի 2023
Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալ կա, հայտարարվել է քրեական հետապնդում
15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալ կա
09:51
26 Հունվարի 2023
Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոնի մի շարք հասցեներում
15:44
25 Հունվարի 2023
ՀՀ–ում Վրաստանի նոր դեսպան է նշանակվել
Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել
12:17
25 Հունվարի 2023
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում