ԵՐԵՎԱՆ. 14 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարության դիմումի հետ կապված` ՌԴ կառավարությունը ՌԴ ԱԻՆ–ին հանձնարարել է Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռը` զիված օդային հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներով։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԻՆ պաշտոնական կայքը։
Загружается новость ... "Лево"
ՌԴ ԱԻՆ–ի «ԻԼ-76» ինքնաթիռն ընդունակ է մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա բաց թողնել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահամազատող գիծ։ Այս ինքնաթիռն համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային ինքնաթիռներից մեկը։
Ինքնաթիռի անձնակազմը պատրաստված է աշխատելու բարդ իրավիճակներում և բնական հրդեհների մարման մեծ փորձ ունի։ Թիմը բազմիցս մասնակցել է արտակարգ իրավիճակների վերացմանը` ինչպես ՌԴ–ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Ըստ նախնական տվյալների՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք:-0-