Հայաստանում կկառուցվի գերժամանակակից ծննդատուն
12.03.2019,
13:51
Հայաստանում Բայնոնա ընկերության աջակցությամբ կկառուցվի նոր ծննդատուն:

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Բայնոնա ընկերության աջակցությամբ կկառուցվի նոր ծննդատուն, Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Արաբական Միացյալ Էմիրություններում գործող Բայնոնա ընկերության ներկայացուցիչ Ավետիս Մուրադյանի հետ քննարկեցինք Հայաստանում միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան նոր բժշկական կենտրոն կառուցելու նախագիծը, որը կմատուցի ծննդօգնության և կանանց առողջության ծառայություններ», - գրել է նա։
Ծրագրի իրականացման ժամկետները և ներդրումների չափը չեն նշվում:-0-