Բրիտանացի հայտնի սոմելյեն գալիս է հայկական գինիների հետևից
22.08.2017,
17:17
Այս տարի Գիմբլետը Հայաստան կայցելի իր համաշխարհային շրջագայության շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի բրիտանացի սոմելյե և պանրի փորձագետ Ֆրենսիս Գիմբլետը մտադիր է այցելել Հայաստան և համտեսել տեղական գինիները։ Ինչպես հաղորդում է getsurrey.co.uk կայքը, այս տարի Գիմբլետը Հայաստան կայցելի իր համաշխարհային շրջագայության շրջանակում։
Загружается новость ...
"Право"
«ճանապարհորդելով, նա գինիներ է համտեսել Թունիսում, Լիբանանում, Ալժիրում և աշխարհի շատ այլ երկրներում։ Այս տարի, ավելի ուշ նա մտադիր է այցելել Հայաստան և համտեսել այն գինիները, որ կարող է առաջարկել երկիրը», - գրում է պարբերականը:
Գիմբլետը հիմնել է ոչ ավանդական պանիր արտադրող բրիտանական ընկերություն, նա անվանի սոմելյե և ճանապարհորդ է։ Նա նաև Wine Navigator օնլայն նախագծի հեղինակն է, որը յուրօրինակ ուղեցույց է լավագույն գինիների աշխարհում ։ -0-