One Armenia–ն հայտարարում է մարզերում ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար միջոցների հանգանակության մասին
01.06.2016,
20:28
One Armenia հասարակական կազմակերպությունը չորեքշաբթի օրվանից գործարկում է քրաուֆանդինգային արշավ, որի նպատակն է Հայաստանի մարզերում Armath ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար ֆինանսական միջոցների հանգանակությունը:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. One Armenia հասարակական կազմակերպությունը չորեքշաբթի օրվանից գործարկում է քրաուֆանդինգային արշավ, որի նպատակն է Հայաստանի մարզերում Armath ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար ֆինանսական միջոցների հանգանակությունը, հայտնել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը։
«Նախատեսվում է ռեսուրսներ ներգրավել` Հայաստանի մարզերում հինգ Armath ինժեներական լաբորատորիաների ստեղծման համար», – ասել է չորեքշաբթի լրագրողներին Չոբանյանը, հաղորդում է telecom.arka.am կայքը։
Մարզերի հանրակրթական դպրոցներում հինգ լաբորատորիաների ստեղծման համար կպահանջվի մոտ 58 հազար դոլար, ինչը թույլ կտա հոգալ սարքավորումների, ուսուցիչների աշխատավարձի և իրենց գյուղերի սահմաններից դուրս երեխաների ուսուցման ծախսերը։
«ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիրը» ԻՏՁՄ-ն իրականացնում է 2014թ-ից։ Ծրագիրը նախատեսված է 5-12–րդ դասարանների երեխաների համար, որոնք կարող են սովորել ծրագրավորում, ռոբոտատեխնիկա, 3D մոդելավորում։ Նախատեսվում է մինչև 2019 թ.–ը հայկական դպրոցներում ինժեներական խմբակների թիվը հասցնել 1200–ի։
Ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ–ի կողմից` Հայաստանի կառավարության աջակցությամբ և մասնավոր ընկերությունների մասնակցությամբ։ -0-