Կոնտենտի քանակն օրեցօր աճում է այնքան սրընթաց, որ ոչ բոլորին է հաջողվում ստեղծել ինչ-որ նկատելի բան ու հավաքել այդ բաղձալի-բաղձալի նույնիսկ ոչ միլիոնավոր, այլ գոնե տասնյակ հազարավոր դիտումներ: Միաժամանակ, դեռ բավարար չեն օրիգինալ ու բացառիկ տեսանյութերը, որոնք իսկապես զարմացնում են։ Բլոգերները կրկնում են TikTok-ի և Youtube-ի թրենդերը և այդքան էլ չեն մտահոգվում տեսանյութի որակի մասին: Մենք փորձել ենք պարզել, թե ինչպես կարելի է ստեղծել արտասովոր կոնտենտ գրեթե ցանկացած թեմայով և հետաքրքրել բաժանորդներին:

Մեկ թիմ

Հայազգի Youtube բլոգեր, դերասան և երգիչ Միշել Ղայթանջյանը, ով ունի 60 հազար բաժանորդ, տեսանյութեր է նկարահանում ավելի քան 8 տարի. նա նախընտրում է ուրախանալ և կիսվել իր կյանքից հետաքրքիր դիտարկումներով` ստեղծելով թեթև, հումորային կոնտենտ: Միաժամանակ նրա ալիքում կարելի է գտնել «լուրջ» ուսուցողական և լրատվական տեսանյութեր: Չնայած նման ոճաբանական բազմազանությանը, նրա բլոգին միշտ հետաքրքիր է հետևել: 

Նկարահանման տարիներին փոխվել են թե′ տեսախցիկը, թե′ տեղեկատվության մատուցման ձևը, բայց հաջողության կարևորագույն գործոններից մեկը, Միշելի կարծիքով, լսարանին լսելու կարողությունն է:

«Իրականում կոնտենտը ես մենակ չեմ ստեղծքում. հենց իմ բաժանորդներն էլ իմ թիմն է: Մենք միասին ճամփորդում ենք, մտածում ենք չելենջներ, բացում ենք տեխնիկան կամ պարզապես լավ ժամանակ ենք անցկացնում: Հանդիսատեսն ինձ այնպիսի անհավանական էներգիա է փոխանցում, որ ուզում ես ավելի ու ավելի շատ բան անել» - նշում է բլոգերը:

Անկեղծ հետաքրքրություն

Հաջողությունը հաճախ որոշվում է ոչ թե կադրը գրագետ դասավորելու և պրոֆեսիոնալ տեխնիկա օգտագործելու կարողությամբ, այլ անկեղծ հետաքրքրությամբ ընտրված թեմայով: Առաջին չափանիշերը շատ կարևոր են, բայց եթե դուք գտել եք իսկապես հետաքրքիր թեմա, ապա այդ կիրքն, ամենայն հավանականությամբ, փոխանցվում է ձեզ դիտող մարդկանց:

Իսկ հետո՞: «Հետոն» տեխնիկայի հարց է. մշակել ռազմավարություն, պատրաստել կոնտենտ-պլան, ուսումնասիրել տեսախցիկը, սովորել աշխատել լույսի հետ, մշակել սցենար, «գլուխ հանել» մոնտաժից: Այս ամենը մեկ շաբաթվա գործ չէ: Հենց այդ պատճառով, Միշելի կարծիքով, հետաքրքրությունն ու սովորելու ձգտումը, որը սովորաբար դրսևորում են երեխաները, շատ է ամրապնդում մոտիվացիան և կանխում է սկսած գործը ճանապարհի կեսին թողնելու ցանկությունը:

«Կողքից թվում է, թե բլոգինգը կատարյալ, թեթև և շատ զվարճալի աշխատանք է: Իհարկե, այն, ինչով զբաղվում եմ, պարգևում է աննկարագրելի հաճույք: Բայց ինչպես ցանկացած աշխատանքում, այստեղ ևս պահանջվում է կարգապահություն: Չի կարելի դուրս մնալ ժամանակացույցից, պետք է հետևել նորություններին և միտումներին, 24/7 ռեժիմով լինել կապի մեջ սոցցանցերում: Կարևոր է պահպանել անկեղծ հետաքրքրություն սեփական գործի նկատմամբ, և այդ ժամանակ ամեն ինչ կստացվի», - նշում է Միշելը:

Միշտ կա պլան

Միշելը խստորեն հետևում է սցենարին, սակայն կան «բայցեր»: Յուրաքանչյուր դրվագի մանրամասն մշակումը թույլ է տալիս ստանալ գրեթե կատարյալ տեսանյութ: Բայց նախ պետք է կազմել մանրամասն պլան, տեսագրել և միգուցե ընկերների վրա «փորձարկել» կատակները, ուսումնասիրել նկարահանման վայրի/ժամանակի մասին փաստերը և նույնիսկ ծանոթանալ (բայց չկրկնել) մյուս բլոգերների գաղափարներին: Որքան շատ ջանք եք գործադրել սցենարի դետալավորման վրա, այնքան ավելի հեշտ կլինի իրագործել գաղափարն ու չհիասթափվել ստացված արդյունքից: Միաժամանակ կարելի է օգտվել անակնկալի էֆեկտից, չէ՞ որ կենդանի էմոցիաները տեսանյութի համն ու հոտն են;

Այն բլոգերը, որը կարողանում է հավասարակշռություն գտնել սցենարային առօրյայի և իմպրովիզի միջև, ստանում է իսկապես բարձրակարգ տեսակոկտեյլ: Իսկ հետո… փորձարկումներ տեսանյութի և ձայնի հետ, նոր տեխնոլոգիաներ և սեփական ոճի որոնում:  

Լույս, տեսախցիկ, նկարահանումը սկսված է...

Յուրաքանչյուր բլոգեր ունի նյութի ներկայացման ինքնատիպ պատկերացումը: Այստեղ չկա կատարյալ բաղադրաոմս, բայց, ամեն դեպքում, նկատվում է որոշակի օրինաչափություն, որը կարելի է համարել վիդեոբլոգինգի կանոն:

Միշելի մոտ կենտրոնական դերակատարն ինքն է՝ հեղինակը, որը, անկախ տեսանյութի թեմայից, գտնվում է սյուժեի կենտրոնում, նրա շուրջ է կառուցվում ամբողջ պատմությունը: Բլոգերը հանդիպում է մարդկանց և մեկնաբանում տեսածը, նույնիսկ մնալով կադրից դուրս՝ մենք զգում ենք նրա ներկայությունը (ձայնը, նկարահանումն առաջին դեմքից): Ամեն նմանատիպ տեսանյութի պարտադիր մաս են վիզուալ ընդհատումները, որոնցում ներկայացվում են առանձին խոսքեր կամ ցիտատներ: Նման հնարքի շնորհիվ՝ նույնիսկ առանց ձայնի հնարավոր է հասկանալ տեսանյութի թեման: Տեսաբլոգինգի ևս մեկ must have հնարք են կադրերը, որոնք նկարահանված են կարծես «իմիջայլոց, ձեռի հետ»: Դրանց շնորհիվ՝ ստեղծվում է հանդիսատեսի ներկայության էֆեկտ:

Հզոր արդյունք

Եվ այսպես, նկարահանվել են մեծ թվով տեսանյութեր: Եկել է մոնտաժելու ժամանակը: Կոնտենտի հրապարակման արագությունն ու կանոնավորությունը հաջողության գրավականն են, այդ իսկ պատճառով ստիպված ես լինում զբաղվել մոնտաժով որտեղ պատահի՝ սրճարանում, ճանապարհին, նկարահանումների ընթացքում առաջացած մեկ րոպեանոց ընդմիջումների ժամանակ: Եվ հզոր ու թեթև նոութբուքը կարևոր բաղադրիչներից է, որը պետք է ունենա բլոգերը: Միշելի համար նման օգնական է դարձել MacBook Air M1-ը՝ ոճային, արագ և հուսալի:

Նոութբուքի հզորությունն առաջին պարամետրն է, որին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել: Երբ արդյունքին հասնելուն մնացել է ընդամենը մի քանի քայլը, չարժե շեղվել ու ընդհատվել՝ սպասելով մոնտաժային հավելվածի արձագանքին: M1-ն ունի հզորության հեղափոխական ցուցանիշներ, այն միաժամանակ կոմպակտ է, օժտված բարձր արտադրողականությամբ և սպառում է քիչ էներգիա:

«Կարող եմ ժամերով աշխատել նախագծի վրա, ընտրել երաժշտություն, փնտրել հատուկ էֆեկտներ, իսկ հետո կտրուկ անցնել լրիվ ուրիշ տեսանյութի և սկսել աշխատել դրա վրա: MacBook-ը, կարծես, ստեղծված է, որպեսզի չանհանգստանաս դանդաղ աշխատանքի, ընդհատումների մասին: Ստեղծագործում ես ու չես ներվայնանում», - ընդգծում է Միշելը:

MacBook Air M1-ում ներկառուցված գրաֆիկական պրոցեսորը մինչև 5 անգամ ավելացնում է նյութերի մշակման արագությունը: Համակարգն ակնթարթորեն մշակում է ռեսուրսատար հավելվածներն ու խմբագրման ծրագրերը:

Կարելի է տեսանյութերում ավելացնել հատուկ էֆեկտներ, կիրառել ֆիլտրեր և նոր շերտեր՝ վստահ լինելով, որ վիդեոքարտը կդիմանա նույնիսկ մի քանի նման հզոր նախագծերի միաժամանակ:

Միշելը պլանավորում է նկարահանել մեծ թվով տեսանյութեր, նա միշտ փորձում է նորանոր էֆեկտներ, որոնք անհնար են առանց MacBook-ի: Թեմայի նկատմամբ հետաքրքրությունը, ուշադրությունը մանրուքներին և ուրիշների կարծիքին, գործողությունների հստակ պլանն ու հզոր տեխնիկան, ահա հաջողության բաղադրատոմսը, որը թույլ կտա ստեղծել «թույն» և ակտուալ տեսակոնտենտ ձեր բլոգի համար:

Ի դեպ, այժմ կարող եք ձեզ Ամանորյա նվեր անել MacBook Air M1-ի տեսքով և փորձել սեփական ուժերը վիդեո արվեստում հատուկ գնով: Փնտրեք նոութբուքը լիազորված գործընկերների մոտiSpaceMobile Centre, ZigZag, Vega, iStore, UCOM