Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրի հասարակական կյանքում բարեփոխումների իրականացման հաջողության բանալին ու երաշխիքը հանրային կառավարման բարեփոխումներն են, և Հայաստանը բացառություն չէ։

I. I. ԵՐԲ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՆՈՒՅՆ ԼԵԶՎՈՎ
Ո՞րն է հանրային կառավարման բարեփոխումների նպատակը

Հանրային կառավարման բարեփոխումներն անհրաժեշտ են ժամանակակից և արդյունավետ համակարգ ունենալու համար, այնպիսի համակարգ, որը կարող է արդյունավետ լուծումներ ապահովել պետության և հասարակության խնդիրների համար։ Այն նաև անհրաժեշտ է պետության և քաղաքացիների միջև գործուն կապ ապահովելու համար։

Ինչու՞ են հանրային կառավարման բարեփոխումներն անհրաժեշտ

Հանրային կառավարման բարեփոխումներն իրականացվում են լավ կառավարման առանցքային սկզբունքների համապատասպան և արդյունավետ մեխանիզմների կիրառմամբ։ Դա կենսականորեն կարևոր է պետական քաղաքականության և գործողությունների մշակման համար՝ նպաստելով տնտեսական զարգացմանը և սոցիալական կյանքի բարելավմանը։

Իսկ ի՞նչ օգուտ կարող է քաղել քաղաքացին

Շատ կարևոր է հասկանալ, որ հանրային կառավարման բարեփոխումները նպաստում են, որ պետության և հասարակության հարաբերությունները հիմնված լինեն փոխադարձ վստահության, պրոֆեսիոնալիզմի, արդյունավետության, թափանցիկության, հաշվետվողականության և ազնվության վրա։

Ինչպե՞ս է դա աշխատում Հայաստանում

Հանրային կառավարման ոլորտի բարեփոխումները կառավարության գլխավոր ու առանցքային նախաձեռնությունն են և իրականացվում են` քաղաքական բարձր պատասխանատվությամբ։ 

 Հայաստանում Հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների նպատակն է մշակել պետական համակարգ, որը հիմնված կլինի հետևյալ առանցքային սկզբունքների վրա՝ օպտիմալություն, շարժընթացություն, պատասխանատվություն, նորարարություն ու կայունություն։ 

Ի՞նչ է դա նշանակում


Օպտիմալություն

Կառավարության չափը համապատասխանում է նրա գործառույթների ծավալին և բավարար է կառավարության լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրագործման համար:

Շարժընթացություն

Կառավարությունը ճկուն է, պատրաստակամ և աշխատում է` խելամիտ վարչարարական ընթացակարգերի կիրառամամբ:

Պատասխանատվություն

Կառավարումը հիմնված է անհատական և ինստիտուցիոնալ պատասխանատվության հորիզոնական և անկյունագծային պատվիրակման վրա:

Նորարարություն

Գործընթացների և ինստիտուտների կարգավորման հիմնական սկզբունքը նորարարությունն ու ժամանակակից լուծումների ինտեգրումն է հանրային կառավարման մեջ։ Պետությունը ստեղծում է, ներդնում և առաջ մղում նորարարությունները։

Կայունություն

Հանրային կառավարման տրամաբանական և արժեքային հիմքը սերունդների համերաշխության, սոցիալական և բնապահպանական պատասխանատվության ապահովումն է, մասնատված քաղաքականության բացառումն ու նպատակաուղղվածությունը քաղաքական որոշումների ապագայի նկատմամբ։

II. ԻՍԿ ՀԻՄԱ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Էլեկտրոնային կառավարման զարգացումը Հայաստանում հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների կարևոր բաղադրիչն է։

Եվրոպական միությունը մեծածավալ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի կառավարությանն ինչպես էլեկտրոնային կառավարման զարգացման, այնպես էլ հանրային կառավարման բարեփոխումների իրականացման գործում:

Էլեկտրոնային ծառայությունների տրամադրումն ուղղված է հիմնականում հանրային ծառայությունների հասանելիության բարելավմանը և յուրաքանչյուր քաղաքացու համար դրանց հարմարավետության ապահովմանը։

2016 թվականից ի վեր Եվրոպական միությունը տրամադրել է ավելի քան 20 մլն եվրո Հայաստանում հանրային կառավարման և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացման համար:

Այս բարեփոխումների շրջանակներում Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում ներդրվել է կառավարման ավելի քան մեկ տասնյակ հարթակ՝ այդ թվում պետական փաստաթղթաշրջանառության «Մալբերի» համակարգը՝ MULBERRY, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգը՝ www.e- register.am, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը՝ www.e-draft.am, էլեկտրոնային նոտար համակարգը՝ www.e-notary.am, տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման և համարանիշների հատկացման Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային համակարգը՝ roadpolice.am և այլն:

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ. www.e-request.am

www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակը հնարավորություն է տալիս ներկայացնել դիմում, հարցում կամ բողոք տեղեկատվություն տնօրինող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, առցանց եղանակով հետևել դիմումի, հարցման կամ բողոքի ընթացքին, ստանալ դիմումի, հարցման կամ բողոքի պատասխանը նույնպես առցանց եղանակով:

Կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ընթացքում աճել է Հայաստանի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին էլեկտրոնային համակարգերի միջոցով ուղղված դիմումների ընդհանուր ծավալը։

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի՝ www.e-request.am–ի միջոցով, օրինակ, 2020 թվականի մարտ ամսին քաղաքացիներն ուղարկել են 5329 դիմում, իսկ ապրիլին նկատվել է զգալի աճ։ Համեմատության համար նշենք, որ 2020 թվականի հունվարին քաղաքացիներն այս նույն հարթակով ուղարկել էին ընդամենը 910 դիմում, այսինքն՝ դիմումների թիվն ավելացել է ավելի քան 5 անգամ։

Այս կտրուկ աճը վկայում է, այն մասին, որ կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրումը ոչ միայն արդիական և արդյունավետ միջոց է համապետական և տեղական մակարդակներում տարբեր պետական կառույցներին դիմում, բողոք, հարցում ներկայացնելու համար, այլև քաղաքացիների առօրյա կյանքը հեշտացնող հաշվետու գործիք է։

III. ԻՆՉՊԵ՞Ս Է ԴԱ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՒՄ

Ինչպես ցույց է տալիս փորձը, էլեկտրոնային կառավարման հարթակները հատկապես կարևոր են ֆորս–մաժորային իրավիճակի պայմաններում, մասնավորապես, Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմում, երբ պետական կառույցների և քաղաքացիների միջև հաղորդակցության հնարավորությունները սահմանափակ են։

www.e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի օրինակով կարելի է պատկերացում կազմել այդ հարթակի նկատմամբ պահանջարկի դինամիկայի մասին 2019 թ-ի մայիսից մինչև 2020 թ-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում։

Այսպիսով, կարելի է տեսնել, թե որքան դիմում, հարցում և բողոք է ստացվել Հայաստանի այս կամ այն նախարարություն։ Այսպես, բնակչությունից ամենամեծ թվով դիմումներն ուղղվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` ընդհանուր 22 698 հայտ։ Մարդիկ ամենաքիչը դիմել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն. այս գերատեսչությանն է ուղարկվել ընդամենը 404 հայտ։

количество заявок, запросов и жалоб в разрезе всех министерств

Կարելի է նաև ծանոթանալ դիմումների, հարցումների և բողոքների քանակին նախորդ տարվա մայիսից մինչև այս տարվա ապրիլն ընկած ժամանակահատվածում։ Տեսնում ենք, և դա զարմանալի չէ` հաշվի առնելով Հայաստանում COVID-19–ի հետ կապված իրավիճակը, որ ամենամեծ թվով ահազանգերը ստացվել են 2020թ.–ի ապրիլին` 17957 դիմում և 1188 բողոք։ Ընդ որում բոլոր երեք ցուցանիշներով ակտիվ աճը սկսվել է այս տարվա փետրվարից։

ՎԵՐՋՈՒՄ

Հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների մշակումն ու իրականացումը տեղի են ունենում համապարփակ և լայն մասնակցության հիման վրա։ Տրամադրվում են հաղորդակցության համապատասխան գործիքներ և հարթակներ` բոլոր շահագրգիռ կողմերի հետ լայնածավալ խորհրդակցություններ իրականանցնելու համար։ 

 Ոչ ոք չպետք է անմասն մնա կամ տեղյակ չլինի այս չափազանց կարևոր բարեփոխումների մասին։