Հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի արվեստը գույնի և լույսի իսկական արքայություն է։ Հենց դրանք են Վարպետի աշխարհընկալման և ստեղծագործական բնորոշ գծի երկու հիմնարար բաղադրիչները։ Նա, կարծես, գրում է գույնով։ Չնայած Սարյանն ունեցել է հայտնի ուսուցիչներ, որոնք մեծ ազդեցություն են թողել Վարպետի ստեղծագործության վրա, ինչպիսիք են Կոնստանտին Կորովինն ու Վալենտին Սերովը, Սարյանը համարում էր, որ իր ամենամեծ ուսուցիչը բնությունն է։
Հենց բնությունն է Սարյանին զարմացրել ձևերի և գունային համադրությունների կատարելությամբ ու բազմազանությամբ։ Պարզապես պետք էր սովորել տեսնել այդ բացառիկ գեղեցկությունը, ընդ որում` ոչ միայն աչքերով, այլև սրտով, իսկ հետո ավելացնել պրոֆեսիոնալիզմ և աշխատասիրություն։ Սարյանի տուն–թանգարանի տնօրենը, Վարպետի թոռնուհին` Ռուզան Սարյանը, Վարպետի 140–ամյակին նվիրված նախագծի շրջանակում «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է պատմել մեծանուն գեղանկարչի վարպետության նրբությունների, նրա վեց կտավների գունապնակի մասին։
Իսկ ահա, թե ինչ է ասել Վարպետը. «Ամեն ժամանակ ունի իր գույները։ Աշխարհը, կարծես, գույների հսկայական ներկապնակ լինի։ Երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ապրել, տեսնել և փոխանցել աշխարհի անկրկնելի գեղեցկությունը։ Յուրաքանչյուր ժողովուրդ նման է վիթխարի ու հզոր ծառի, որի արմատները խրվում են հարազատ հողի մեջ, իսկ ծաղիկներով և պտուղներով զարդարված ճյուղերը պատկանում են ողջ աշխարհին։ Այդպիսին է նաև արվեստը. իրականն ու վառ ազգայինը միշտ կրում են համամարդկային սկիզբ...»։






ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է