«Նովոստի–Արմենիա»–ն արդեն չափահաս է

«Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր պաշտոնապես դարձավ չափահաս, մենք 18 տարեկան ենք։ Այս տարիների ընթացքում հրապարակել ենք միայն ստուգված և հավաստի տեղեկատվություն երկրում և աշխարհում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունների մասին։ Այսօր էլ շարունակում ենք կատարել մեր աշխատանքը որակյալ և պրոֆեսիոնալ՝ ստեղծելով բացառիկ հատուկ նախագծեր։

Մեր գործունեության տարիների ընթացքում մենք, որպես մեդիա, շատ բան Հայաստանում արել ենք առաջին անգամ, սահմանել ենք նոր չափանիշներ և կոտրել կարծրատիպեր։ Այսօր էլ առաջարկում ենք մեզ շնորհավորել՝ աջակցելով նրանց, ովքեր հիմա ավելի ծանր վիճակում են, քան մյուսները՝ հիվանդ երեխաներին և արցախցի փախստականներին։

Այս գործում կօգնեն մեր ընկերները՝ «Վիվա» և «Կյանքի ճանապարհ» բարեգործական հիմնադրամները։ Հավատացեք, նման շնորհավորանքը մեզ համար իսկապես անգին կլինի։

Շնորհակալ ենք բոլոր մեր ընկերներին, գործընկերներին և ընթերցողներին մեզ վստահելու, պրոֆեսիոնալ զարգացման գործում աջակցելու համար։ 

Կրկին շնորհավորում ենք և մեզ բոլորիս ցանկանում միայն մի բան․ որպեսզի Հայաստանի մասին ամբողջ տեղեկատվությունն այսուհետ հնարավոր լինի ընթերցել միայն մեր «Լավ լուրեր» հատուկ նախագծում։

Հարգանքներով՝

«Նովոստի–Արմենիա»–ի խմբագրություն 

VIVA ՀԻՄՆԱԴՐԱՄ

VIVA հիմնադրամը հիմնադրվել է 2016թ․–ի ապրիլի 7–ին՝ ապրիլյան պատերազմի օրերին։ Հիմնադրամի աշխատանքի նպատակներից է հասանելի, որակյալ և համակարգային բժշկությունը։ Հայաստանի բժիշկներն ու կամավորները հիմնադրամի աշխատանքի հայեցակարգն են։ 500+ կամավոր բժիշկներ՝ ամբողջ աշխարհում, 60+ մշտական ծրագրեր։
Հիմնադրամն ունի գործունեության երեք առանցքային ուղղություն՝ բժշկական․ կրթական և սոցիալական ծրագրեր։
10+ մլն դոլարի նվիրատվություն՝ 7 տարվա աշխատանքի ընթացքում։
2023թ․–ի սեպտեմբերի 19–ից հիմնադրամը Գորիսում և Վայքում բժշկական և մարդասիրական օգնություն է ցուցաբերել 70+ հազար արցախցի տեղահանվածների։

2023թ․–ի նոյեմբերի 1–ից իրականացնում է 5 երկարաժամկետ բժշկական ծրագրեր արցախցի հայրենակիցների համար, արդեն մշակվել է ավելի քան 7000 հայտ։ 

ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՆԵԼ VIVA ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Այս պահին հավաքված բոլոր միջոցներն ուղղվում են մարդասիրական և բժշկական օգնության ձեռք բերմանն արցախցի մեր հայրենակիցների համար։ Հիմնադրամն իրականացնում է նաև բժշկական և կրթական ծրագրեր, որոնց կարելի է ծանոթանալ կայքում։

«ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

«ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ»/ʺДОРОГА ЖИЗНИʺ բարեգործական հիմնադրամը միակ հիմնադրամն է Հայաստանում, որը զբաղվում է էպիլեպսիա և այլ բարդ նյարդային հիվանդություններ ունեցող երեխաների առողջական խնդիրներով։ 

Հիմնադրամն օժանդակում է նրանց դեղորայքային բուժման, հետազոտությունների անցկացման (ՄՌՏ, ԷԷԳ, ՊԷՏ-ԿՏ, գենետիկ հետազոտություններ), վիրահատությունների իրականացման հարցում։

 
Հիմնադրամի առաքելությունն է յուրաքանչյուր երեխայի, ըստ անհրաժեշտության, ապահովել համապատասխան բժշկական հետազոտություններով և բուժմամբ։ 

Ցավոք սրտի, այս հիվանդությամբ տառապող երեխաների թիվը շատ մեծ է։ Այս պահին միայն «Արաբկիր» բժշկական համալիրում հաշվառված է շուրջ 4000 հիվանդ երեխա, որոնց մեծ մասն ապրում սոցիալական ծանր պայմաններում՝ ֆինանսական և բարոյական օգնությունից զուրկ։ Հետազոտություններն ու բուժումը բավականին թանկ արժեն, ինչը շատ ընտանիքների համար անհասանելի երազանք է։ 60-65% երեխաներ ապրում են իրենց մայրիկների հետ միասին, ովքեր միայնակ են զբաղվում երեխաների խնամքով և չեն աշխատում։ 

Հիմնադրամի շահառուներն են էպիլեպսիայով և այլ բարդ նյարդային հիվանդություններով հիվանդ երեխաները, ովքեր ուզում են ապրել, պայքարել, հաղթել հիվանդությանը և ժպտալ աշխարհին։ Նրանք պետք է ապրեն լիարժեք կյանքով, ինչպես իրենց հասակակիցները։ Էպիլեպսիան բուժվող հիվանդություն է, այդ թվում՝ արմատական, իսկ ժամանակակից դեղամիջոցների շնորհիվ այն հնարավոր է հսկողության տակ պահել։ 

ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՆԵԼ «ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Օգնության կարիք ունեցող երեխաների թիվը շատ մեծ է, իսկ մշտական հովանավորների թիվը՝ սահմանափակ, այդ պատճառով Հիմնադրամն ունի ֆինանսական և տեղեկատվական աջակցության կարիք, որը չափազանց կարևոր է էպիլեպսիա ունեցող հազարավոր երեխաների համար․
* Գրեք Հիմնադրամի էջին, ձեզ կտրամադրեն ռեկվիզիտներ օգնության համար։