Ամանորյա ուղեցույց 2020

ոճային կերպար, ղափամա և առաքելություն «Ձմեռ Պապ»

Կա մի ժողովրդական ասացվածք. «Ինչպես դիմավորես Ամանորն, այնպես էլ կանցնի ողջ տարին»։ Որպեսզի Սպիտակ մետաղյա առնետի տարին երկար հիշվի, «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է փորձագետների խորհուրդներն ու առաջարկները, որոնք հաստատ կօգնեն տոնը նորաձև, շքեղ և «համեղ» դիմավորելու համար։ 

Ամանորյա հրաշքը սկսվում է...դդմից

«Պանդոկ Երևան Գետափին» ռեստորանի շեֆ խոհարար Նորայր Մխեյանը հատուկ «Նովոստի–Արմենիայի» ընթերցողների համար պատրաստել է հին հայկական ճաշատեսակ` ղափամա, որը ոչ միայն անչափ համեղ, այլև իսկապես գեղեցիկ է։ Հայաստանում ղափաման ավանդաբար համարվել է առատության խորհրդանիշ։ 


Ղափամա պատրաստելու համար հարկավոր է միջին չափի դդում (3–4կգ), 100 գրամ նուշ, սալորաչիր, ծիրանաչիր, կես կգ` նախօրոք թրջված բրինձ, մի փոքր ձիթայուղ և սերուցքային կարագ, ինչպես նաև մի պտղունց դարչին, աղ, շաքարավազ և սև բիբար, ինչպես նաև երեք ճաշի գդալ մեղր։ Տան պայմաններում դդումը կարելի է ջեռոցում եփել մոտ 1–2 ժամ` կախված դդմի հասած լինելուց։ Պատառաքաղով կարելի է ստուգել` դդումը եփել է, թե ոչ։


Պատրաստման եղանակը ներկայացված է տեսանյութում:


Խորհրդավորությունը շարունակվում է...էլ ինչ տոն առանց զգեստի

Թերևս «Որտե՞ղ անցկացնել Ամանորը» հարցից ավելի բարդ կարող է լինել միայն «Ի՞նչ հագնել ամանորյա գիշերը»։ Խանութները լի են ցանկացած ոճի և ճաշակի երեկոյան զգեստներով ու աքսեսուարներով։ Սակայն ինչպե՞ս չխառնվել և ընտրել այն զգեստը, որը կսազի հենց ձեզ։

Հատուկ մեր ընթերցողների համար դիզայներ–մոդելավորող, «G–n RP Fashion» նորաձևության կենտրոնի հիմնադիր Արփինե Ղուկասյանը ներկայացրել է ամանորյա զգեստի ընտրության գաղտնիքները, ինչի շնորհիվ դուք իսկապես կփայլեք և կպահպանեք ձեր անհատականությունը, ինչպես նաև ձեզ կպարուրեն հաջողությունն ու բարեկեցությունը Սպիտակ մետաղյա առնետի տարում։ Դիզայներ–մոդելավորողը խորհուրդ է տալիս ընտրել զգեստ, որը համապատասխանում է առնետի բնավորությանը։ 

Առնետները հասարակ են, ընկերասեր (որքան էլ դա ծիծաղելի է), հանգիստ։ Այդ պատճառով Ամանորն ավելի լավ է դիմավորել լակոնիկ կերպարով։ Դա կարող է լինել պարզ ձևվածքով կիսաշրջազգեստ։ Կարևոր է, որպեսզի սիլուետը չլինի անհամաչափ և ծանրաբեռնված դետալներով։

Ինչ վերաբերում է ոճին, ապա յուրաքանչյուրն ընտրում է`ելնելով իր ճաշակից: Արփինեն ընդգծեց, որ յուրաքանչյուրը պետք է կրի այն, ինչ իրեն հոգեհարազատ է. դա կարող է լինել ռետրո, մոդեռն, դասական ոճ, բայց կարևոր է հետևել տարվա գլխավոր սկզբունքին`պարզությանը և սեփական ինտուիցիային։

Չնայած Pantone գույնի ինստիտուտը 2020թ.-ի գույն է ճանաչել դասական կապույտը, դիզայներ-մոդելավորողը նախընտրում է ոսկեգույնը: 

«Տարվա գույնը կարող է լինել կապույտը, բայց Ամանորը պետք է դիմավորել ոսկեգույն զգեստով: Եթե խոսենք ընդհանուր միտումների մասին, ապա ավելի ճիշտ է Ամանորը դիմավորել սպիտակ, մոխրագույն կամ մետաղական երանգների հագուստով», – նշեց Ղուկասյանը: 

Ամանորյա կերպարի համար ավելի լավ է ընտրել ոսկյա զարդեր: Սպիտակ հագուստին շատ կսազեն ոսկյա կամ ոսկեջրած զարդերը, ինչպես նաև մետաղական աքսեսուարները, որոնք կամբողջացնեն կերպարը:

Ամանորյա գիշերը կոշիկները պետք է առանձնանան պարզությամբ, հակառակ դեպքում փայլուն զգեստի հետ միասին անճաշակ կարող է դիտվել: 

 «Ամեն բան չափի մեջ պետք է լինի»,- հիշեցնում է դիզայներ-մոդելավորողը: 

Նա նաև նշեց, որ շատ օրիգինալ կլինի, եթե ամանորյա գիշերը կանայք կրեն տոնական գլխարկներ: Արփինեի կարծիքով, դա անսպասելի և խիզախ որոշում է, որը կհամալրի կանանց կերպարը: 


Գեղեցկությունը կփրկի աշխարհը

Ոչ մի իրեն հարգող կին չի հրաժարվի այնպիսի անպարտելի զենքից, ինչպիսին դիմահարդարումն է: Չէ՞ որ անգամ ամենօրյա շպարը փոքրիկ ու գաղտնի մի ծիսակարգ է, կախարդական մի հպում, որը կարող է բարձրացնել կնոջ տրամադրությունը: Իսկ Ամանորը պետք է դիմավորել լիարժեք «սպառազինությամբ» ու գեղեցիկ տեսքով: 

Դիմահարդար Լիզա Մարդոյանը հատուկ «Նովոստի-Արմենիայի» ընթերցողների համար ցուցադրել է՝ ինչպես տոնական ամանորյա դիմահարդարում անել:

Ինչպես ցանկացած այլ դիմահարդարման դեպքում, տոնականը ևս սկսվում է մաշկի մաքրումից, այնուհետև պետք է քսել շպարի բազա (հիմք) և տոնային քսուք: Հետո կոնսիլերի (աչքերի շրջանի և այտոսկրերի վրա) հերթն է, ինչի շնորհիվ դեմքն ուրվագծվում է: Դիմափոշու, այտաներկի և հայլայթերի միջոցով ընդգծվում են դիմագծերը: Իսկ արդեն ստվերաներկը, փայլերը` սուրմայի, արհեստական թարթիչների և թարթչաներկի հետ միասին, ձեր հայացքին կհաղորդեն խորհրդավորություն և սեքսուալություն: Կերպարը կամբողջացնեն շուրթերի մատիտն ու շրթներկը: 

Մանրամասները ներկայացված են տեսանյութում։


Առաքելություն «Ձմեռ Պապ» 

Սկսենք Ամանորի ավանդական նվերներից՝ զարդերից։ Կանայք միշտ սիրել են և կսիրեն ոսկուց և թանկարժեք քարերից զարդեր, իսկ տղամարդիկ` ժամացույց և ճարմանդներ։ Բայց մի գուցե այս տարի արժե շեղվել ավանդույթից և ինչ-որ ավելի մինիմալիստական ու հասարակ տարբերակ ընտրել։ Կարելի է նաև հումորային ու անսովոր նվերներ անել։


Նոր` 2020թ.–ին մնացել է

12
Օր
01
Ժամ
52
Րոպե
52
Վայրկյան