524.89
7.4
476.57
+7
Եղանակը Երևանում
Հայ
Մտորումներ` «Նովոստի–Արմենիա»–ի 12–րդ տարեդարձի կապակցությամբ
17:13
08 Դեկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունն այսօր նշում է իր 12–րդ տարեդարձը։ Դրանցից վերջին երկուսը մեր կայքի վերագործարկման ժամանակահատվածն է։ Իսկ այդ ընթացքում կայքի վիճակագրությունն աճել է ավելի քան երեք անգամ։

Մենք նախևառաջ հաջողության համար պարտական ենք սոցցանցերում ակտիվ աշխատանքին, ինչպես նաև կայքի հայկական տարբերակի վերաֆորմատավորմանը։

Արդյունքում, երկու տարվա ընթացքում մեր էջերի ընդհանուր ընդգրկումը քառապատկվել է, իսկ բաժանորդների թիվն աճել է 2.5 անգամ։

Բայց այժմ ցանկանում եմ խոսել նաև մեդիաոլորտի գլոբալ փոփոխությունների մասին, որոնք կատարվել են այս 12 տարիների ընթացքում։

Մենք կենդանի վկաներն ենք նրա, թե ինչպես է փոխակերպվում լրագրության հասկացությունը, ինչպես են ավանդական ԶԼՄ–ներն աստիճանաբար կորցնում տեղեկատվության մենաշնորհը, քանի որ համացանցի զարգացմանը զուգընթաց դրանք դուրս են մղվում բավականին ակտիվ «հեղինակների ցանցային եղբայրության» կողմից։

Համեմատաբար կարճ ժամանակահատվածում մեդիապրոդուկտի հասարակ սպառողը վերածվեց նոր կոմունիկացիոն ոլորտի ստեղծողի։ Նա արդեն առիթ է տալիս մեզ խոսելու ոչ թե Մտածող մարդու, այլ Թվային մարդու մասին։

ԶԼՄ–ներն արդեն վաղուց դարձել են համացանցի մի մասը, և անկախ նրանց ցանկությունից` նրանք ստիպված են աշխատել նոր թվային, մուլտիմեդիոն ձևաչափում, այսինքն ձեռք բերել մուլտիմեդիոն լրագրության հմտություններ, մասնավորապես, սովորել գրել տեքստեր, անել ֆոտո և տեսասյուժեներ, աշխատել ձայնի հետ, շփվել օգտատերերի հետ և այլն։

Ակնհայտ է, որ սրընթաց փոխվող աշխարհն իր հետ բերում է նոր փոփոխություններ, այդ թվում` մեդիաոլորտում։ Ընթերցողի համար ակտիվ մրցակցության պայմաններում ԶԼՄ–ները պետք է սկսեն արտադրել այնպիսի մեդիապրոդուկտ և այնպիսի փաթեթավորմամբ, որը հետաքրքիր կլինի օգտատիրոջը։

Միաժամանակ, ԶԼՄ–ները չպետք է, կատարելով ընթերցողի ցանկությունը, հրաժարվեն որակյալ ու պրոֆեսիոնալ լրատվամիջոցի սեփական սկզբունքներից։

Պետք չէ խուճապի մատնվել նաև այն պատճառով, որ սուպերտեխնոլոգիաները կարող են փոխարինել պրոֆեսիոնալ լրագրողի։ Զուր չէ, որ հեղինակավորը ԶԼՄ–ները վստահեցնում են, որ զգայուն մարդը, ով կարողանում է գտնել և պատշաճ կերպով ներկայացնել պատմություն, պահանջված կլինի երկար ժամանակ, հնարավոր է` միշտ։–0–
Loading...
Հեղինակային նյութեր