553.43
7.3
485.81
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Գեորգի Կալամանովի մամուլի ասուլիսը
16:45
23 Հոկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՌԴ նախագահի խորհրդական, հայտնի տնտեսագետ Սերգեյ Գլազևի, Ռուսաստանի հայերի միության, Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովի համակարգող կոմիտեի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ–ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Գեորգի Կալամանովի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի թեման էր Հայաստանում հոկտեմբերի 22–24–ն անցկացվող Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովը, հայ–ռուսական տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացումը։

Եվրասիական գործընկերության միջազգային երրորդ համաժողովն անցկացվում է «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» հասարակական կազմակերպության, որը «Եվրասիական շաբաթ 2018» միջազգային ցուցահանդեսային համաժողովի ռազմավարական գործընկերն է, ու Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության նախաձեռնությամբ։ Համաժողովն անցկացվում է Հայաստանի կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ։
Բաժնի այլ նյութեր