484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հյուսթոն, մենք խնդիրներ ունենք կամ Գոձիլլան առևտուր անելիս
19:13
10 Նոյեմբերի 2015
ԱՄՆ–ի Հյուսթոն քաղաքի առևտրի կենտրոնի այցելուներն ավտոկանգառում հայտնաբերել են մոլորված ալիգատորի, որին կոչել են Գոձիլլա, քանի որ նա 363 կիլոգրամ էր կշռում։

Ինչպես գրում է Lenta.ru–ն, բոլորին ի զարմանս, փրկարար ծառայությունից դեպքի վայր է ժամանել նրբակազմ մի աղջիկ, ով հմտորեն նետվել է գիշատչի վրա, փաթաթել բերանը կտորով, այնուհետև սկոտչով։

Անասնաբույժի խոսքով` երեք մետրանոց սողունի մի աչքը կույր է և նա մոտ 50 տարեկան է։ Առևտրի կենտրոնից ոչ հեռու գետ է հոսում։ Եվ Գոձիլլան, ամենայն հավանականությամբ, այնտեղից է դուրս եկել։
Բաժնի այլ նյութեր