482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Մխիթարյանի գոլը ներառվել է Բունդեսլիգայի 11–րդ տուրի ամենագեղեցիկ գոլերի հնգյակում
13:37
05 Նոյեմբերի 2015
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը ներառվել է Բունդեսլիգայի 11–րդ տուրի ամենագեղեցիկ գոլերի հնգյակում։

Բրեմենի «Վերդերի» հետ հանդիպման ժամանակ հայ կիսապաշտպանը Հումելսի փայլուն փոխանցումից գլխի դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը։

Լավագույն հնգյակում ներառվել է նաև «Բորուսիայի» մյուս առաջատար Մարկո Ռոյսի գոլը, որը գերմանացի կիսապաշտպանը խփել է հայ ֆուտբոլիստի փայլուն փոխանցումից։ Արտագնա հանդիպման արդյունքում «Բորուսիան» հաղթել է 3։1 հաշվով։
Բաժնի այլ նյութեր