480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանական ջախջախված դիվերսիոն խմբի զենքը և ռազմական հանդերձանքը
18:50
17 Դեկտեմբերի 2015
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է ջախջախած ադրբեջանական խմբերի զենքի, զինամթերքի և սպառազինության լուսանկարները։

Հինգշաբթի լույս գիշերը ղարաբաղյան զինված ուժերը կանխել են Ադրբեջանի հետ շփման գծի արևելյան հատվածում հակառակորդի դիվերսիայի փորձը։ ԼՂՀ պաշտպանության բանակի առաջնագծում տեղակայված ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանցի հատուկ ջոկատայիններին և, կորուստներ պատճառելով, հետ են շպրտել ելքային դիրքեր։

Նահանջելով հակառակորդը մարտի դաշտում թողել է հատուկ նշանակության գործողությունների միջոցներ։ Փոխհրաձգության ընթացքում Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել։