483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևան. սառցե դարաշրջան
16:10
08 Հունվարի 2016
Երևանն այս տարի Ամանորը դիմավորեց կախարդական ձյան ներքո, որն Ամանորի գիշերը վերածեց հեքիաթի։ Սակայն ողջ «կախարդանքն» ավարտվեց հենց հաջորդ առավոտ, իսկ հեքիաթը վերածվեց տխուր իրականության։ 

Ձյան առատ տեղումների հետևանքով Երևանը բառացիորեն դարձավ «ձյան գերին»։ Երբեմնի ձյունափայլ ձնակույտերը վերածվեցին գարշելի և ցեխոտ սառցաբեկորների։ Ճանապարհի երթևեկելի հատվածից հավաքված ձյունը կուտակված է ճամփեզրերին, իսկ մայթերի ձյունը մաքրող «հերոսներին» կարելի է մատով հաշվել։ Ժամանակից շուտ գրանցված ձնհալի հետևանքով տոնական ձյունե կախարդանքը փողոցներում, այգիներում և ծառուղիներում վերածվեց անանցանելի ցեխաջրերի։ Եվ այս ամենը, ըստ օդերևութաբանների, «դեռ սկիզբն է»...

Լուսանկարները՝ Սամվել Սեպետչյանի