477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Մոտ երկու հարյուր Ձմեռ պապեր մասնակցել են բարեգործական մարաթոնի Երևանում
16:56
21 Դեկտեմբերի 2015
Ձմեռ պապերի հագուստով մոտ երկու հարյուր մասնակիցներ նախօրեին հինգ կիլոմետր հեռավորություն են անցել բարեգործական նպատակով։ Նախօրեին Երևանում «Վազիր և օգնիր» կարգախոսով անցկացված մարաթոնի մասնակցության ողջ հասույթը կուղղվի, մասնավորապես, Լոռու և Արմավիրի մարզերի մի շարք մարզադահլիճների զինմանը։ Մարաթոնի հաղթողները ստացել են պատվոգրեր և մեդալներ, մյուս մասնակիցներին հանձնել են հուշանվերներ և խորհրդանշական նվերներ։ Միջոցառման կազմակերպիչներն են` Երևանի քաղաքապետարանը «Ռեպատ Արմենիա» հիմնադրամի «Երևանի կիսամարաթոն» թիմի հետ համատեղ։ Լուսանկարները՝ Սամվել Սեպետչյանի