ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, սակայն այս պահին բանակցություններ չեն տարվում:
Այդ մասին հայտնեց «Զենիթ» ֆուտբոլային ակումբի նախագահ, «Գազպրոմ» ընկերության վարչության նախկին փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը Մոսկվայում Լազարյան ակումբի երկրորդ նիստում։
Նրա խոսքով, Եվրոպական առաջնությունների բոլոր առաջատար ֆուտբոլիստները գտնվում են ակումբի ուշադրության կենտրոնում:
Загружается новость ...
"Право"
«Թիմը կառուցելու հեռանկարի տեսանկյունից անպայման պետք է ներգրավել այդպիսի մակարդակի ֆուտբոլիստների: Պարզ է, որ նա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», ունի գործող պայմանագիր, գտնվում է իր մարզավիճակի գագաթնակետում է: Նա 30 տարեկան է, և հաշվի առնելով նրա ֆիզիկական տվյալները, հեշտությամբ կարող է մինչև 35 տարեկանը խաղալ, ինչպես մեզ մոտ խաղում են Ալեքսանդր Անյուկովը, Յուրի Ժիրկովը: Խոսք չկա այն մասին, որ նա իր խաղամակարդակով իր տեղը կգտնի մեր թիմի կազմում: Նա հետաքրքիր խաղացող է, և ես կարծում եմ, որ նրա համար հեշտ կլինի «Զենիթ»-ին ադապտացվելը»,- ասել է Մեդվեդևը:
«Զենիթ»-ի նախագահն ընդգծել է, որ Մխիթարյանի տրանսֆերը ձեռք բերելու բանակցություններ այս պահին չեն վարում:
Նա դժվարացել է պատասխանել հարցին, թե երբ այդ հարցով բանակցություններ կսկսեն՝ նշելով, որ մինչև ակումբի տրանսֆերային քաղաքականությունը որոշակիացնելը որևէ այլ բան ասելը ժամանակավրեպ է: -0-