535.52
7.56
476.48
+28
Եղանակը Երևանում
Հայ

Վանեցյանը նշել է այն գլխավոր խնդիրը, որը հաջողվել է լուծել հայկական ֆուտբոլում

20:20
15 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը նախօրեին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց այն խնդիրը, որը հաջողվեց լուծել հայկական ֆուտբոլում:

«Ամենամեծ խնդիրը, որն այսօրվա դրությամբ լուծվել է, դա այն է, որ թիմում առողջ մթնոլորտ է և հոգեբանական լավ տրամադրվածություն: Համարում եմ, որ հենց դա է առավել կարևոր խնդիրը, որ մենք կարողացել ենք լուծել և բացահայտել մեր ֆուտբոլիստների ներուժը, ինչի արդյունքում էլ հաղթանակներ եղան»,- ասաց նա: ՀՖՖ նախագահը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում նույնպես հաղթանակներ կլինեն, լուրջ հաջողություններ, իսկ առաջիկա մի քանի տարիներին Հայաստան կվերածվի ֆուտբոլային երկրի:

Լրագրողների այն նկատողությանը, թե հավաքականից կայունություն և խաղի որակի որոշակի նշաձողի պահպանում են պահանջում, ֆեդերացիայի ղեկավարը պատասխանեց, որ դրա համար երկրում զարգանում է մանկապատանեկան ֆուտբոլը:

Նրա խոսքով, Հայաստանին անհրաժեշտ է, որ ֆուտբոլով զբաղվի որքան հնարավոր է մեծ թվով երեխաներ, բայց նախկինում համապատասխան պայմաններ չեն եղել, հատկապես մարզերում: Իսկ հետագայում, ինչպես նշեց Վանեցյանը, պետք է զարգացնել գործակցությունը պրոֆեսիոնալ ակումբների հետ` նրան դպրոցներն ու ակադեմիաներն անցնելու համար:

«Արդեն մոտ վեց ամսվա ընթացքում ՀՖՖ տեխնիկական տնօրեն է նշանակվել իսպանացի, չեմ վախենա այդ խոսքից, լեգենդար ֆուտբոլային մասնագետ Հինե Մելենդեսը, ում հետ կապված են Իսպանիայի` վերջին 20 տարիների ֆուտբոլային հաջողությունները: Այսօր նրա մշակած ծրագրով մեր երեխաները մարզվում են, և մենք դրական արդյունքներ ունենք»,- ասաց Վանեցյանը: -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:59
18 Հուլիսի 2019
Ամերիկացի ներդրողը պատրաստ է մինչև $300 մլն ներդնել Հայաստանում մարզադաշտի կառուցման գործում (ՎԻԴԵՈ)
Առաջարկն արդեն փոխանցվել է համապատասխան մարմիններին հետագա առաջխաղացման համար
12:20
10 Հուլիսի 2019
Թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը բրոնզե մեդալ է նվաճել Ունիվերսիադայում
Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) 2-րդ անգամ անընդմեջ դարձել է բրոնզե մեդալակիր:
12:20
08 Հուլիսի 2019
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել 30-րդ Ունիվերսիադայում
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել 30-րդ Ունիվերսիադայում։
15:10
07 Հուլիսի 2019
Մեսին հեռացվել է դաշտից Չիլիի հետ խաղի ժամանակ տեղի ունեցած քաշքշուքից հետո (ՎԻԴԵՈ)
Լիոնել Մեսին կարմիր քարտ է ստացել Չիլիի հետ Ամերիկայի գավաթի խաղում:
12:59
06 Հուլիսի 2019
Պոգբան մոտ է ՄՅՈւ–ն լքելուն
Պոլ Պոգբան մոտ է «Մանչեսթեր Յունայթեդը» լքելուն։
15:35
04 Հուլիսի 2019
«Չելսին» նոր գլխավոր մարզիչ ունի (ՖՈՏՈ)
«Չելսի» ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի։
14:04
04 Հուլիսի 2019
«Բարսելոնան» նշել է գումարի չափը, որը պատրաստ է վճարել Նեյմարի համար
«Բարսելոնան» նշել է գումարի չափը, որը պատրաստ է վճարել Նեյմարի համար:
13:54
03 Հուլիսի 2019
Բրավո. հայ մարզիկները փայլուն ելույթ են ունեցել կիոկուշին կարատեի «Աշխարհի Գավաթին»
Երեկ՝ հուլիսի 2-ին, Բուլղարիայում՝ Վարնայում, կայացավ Կիոկուշին կարատեի «Աշխարհի Գավաթ»-ը:
10:47
03 Հուլիսի 2019
Սպորտի պատմության մեջ չկա մի այնպիսի տիտղոս, որը նվաճած չլինեմ. Արթուր Ալեքսանյան (ՖՈՏՈ)
Աշխարհի և Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն անդրադարձել է նվաճած տիտղոսներին։
20:10
02 Հուլիսի 2019
«Ձեր հաջողությունները գալիք սերնդի համար կլինեն ոգեշնչման աղբյուր». Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ:
10:14
01 Հուլիսի 2019
Հայաստանը 11-րդն է Եվրոպական խաղերի մեդալային հաշվարկում
Մինսկում ավարտված երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանը 5 ոսկե, 3 արծաթե ու 3 բրոնզե մեդալով 11-րդ տեղը գրավեց մեդալային հաշվարկում:
13:59
30 Հունիսի 2019
Մինսկ-2019․ Կարապետ Չալյանը՝ արծաթե մեդալակիր
Աշխարհի չեմպիոնի հետ գերլարված պայքարում, վիճելի մրցավարության հետևանքով հայ ըմբիշը պարտվեց 6։7 հաշվով: