484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ծանրորդներ Գոռ Մինասյանը և Անդրանիկ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիրներ
12:31
25 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը +105 և մինչև 77 կգ քաշային կարգերում ներկայացնող ծանրորդներ Գոռ Մինասյանը և Անդրանիկ Կարապետյանը երկամարտի բրոնզե մեդալներ են նվաճել, հայտնում է
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Կայքում նշվում է, որ Հյուսթոնում նոյեմբերին կայացած ծանրամարտի 2015 թվականի նախաօլիմպիական աշխարհի առաջնությանը մասնակցած ադրբեջանցի երեք ծանրորդ չի անցել դոպինգ ստուգումը:

Մինչ այժմ դոպինգ ստուգման ենթարկված 200 ծանրորդներից 24-ի պատասխանը նույնպես դրական է եղել: Արգելված դեղամիջոց օգտագործողների թվում են եղել նաև Ռուսաստանի և Ղազախստանի չորսական ծանրորդներ:

Դա նշանակում է, որ այս տարվա աշխարհի առաջնությունում 8-րդ տեղը գրաված և երկու տարիների արդյունքներով 5 օլիմպիական վարկանիշ ձեռք բերած Հայաստանի տղամարդկանց ընտրանին հնարավոր է` հավակնի 6 ուղեգրի:

«Այս փաստը կհաստատվի այն դեպքում, երբ նշված մարզիկների արյան մեջ հայտնաբերված Ա փորձանմուշի դրական պատասխանը հաստատվի նաև Բ փորձանմուշի ստուգման ժամանակ, ինչը գրեթե միշտ նույնն է լինում»,– նշվում է հաղորդման մեջ։

Գերծանր քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող Եվգենի Լովչևն ու 77 կգ քաշային կարգում հանդես եկած կորեացի Կիմ Ուն Գուկը նույնպես հայտնվել են կարգազանցների ցուցակում, իսկ դա նշանակում է, որ +105 և մինչև 77 կգ քաշային կարգերում հանդես եկած Գոռ Մինասյանին և Անդրանիկ Կարապետյանին կհանձնվեն երկամարտի բրոնզե մեդալները: -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:45
26 Մարտի 2017
Մխիթարյանի և Օզբիլիսի՝ իրար հաջորդող գոլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթում է Ղազախստանին:
12:29
26 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ և բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
16:40
25 Մարտի 2017
Դոհայում մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը նվաճել է մեկ ոսկի և մեկ բրոնզ
Դոհայում ընթանում են մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչները:
14:25
25 Մարտի 2017
Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի գավաթին
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը:
20:16
24 Մարտի 2017
Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի Գեղասահքի աշխարհի առաջնությունը:
17:58
24 Մարտի 2017
Մխիթարյանի կոչը` երկրպագուներին. ամեն ինչ կանենք հաղթելու համար, երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին:
13:31
24 Մարտի 2017
Մխիթարյան. ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ իմանան Հայաստանի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չափազանց նշանակություն չի տալիս «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը:
13:17
23 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում են
Դոհայում մեկնարկել է Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
12:28
23 Մարտի 2017
Մարկոս Պիզելլին հայերենով հրավիրել է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պիզելլին տեսաուղերձում հրավիրում է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին։
21:00
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների շաբաթական աշխատավարձը
Ներկայացնում ենք, թե շաբաթական որքան աշխատավարձ են ստանում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները:
12:51
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՄՆ-ում կպայքարի Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» դեմ
International Champions Cup-ի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի Լա Լիգայի առաջատարներ Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» հետ:
13:12
21 Մարտի 2017
Մարկոս Պիզելի. ծնողներիս հետ գալիս եմ Երևան, որպեսզի նրանք տեսնեն երկրորդ հայրենիքս
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը: