ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. The New York Times ամերիկյան հեղինակավոր հրատարակությունը Եվրոպա լիգայի եզրափակչից առաջ («Մանչեսթեր–Յունայթեդ» – «Այաքս») հոդված է հրապարակել ՄՅՈւ–ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։ Հոդվածում մանրամասն նկարագրվել է ֆուտբոլիստի անցած ուղին` «Փյունիկից» մինչև «Մանչեսթեր Յունայթեդ»։
«Ուր էլ, որ ուղևորվեն հայերը, նրանք իրենց շուրջ ստեղծում են նոր Հայաստան, ասում է Մխիթարյանը, և նա հենց նման բան արեց Մանչեսթերում», – նշվում է հոդվածում։
Загружается новость ... "Лево"
Հոդվածի հեղինակը նշում է, որ Մխիթարյանը, բնակվելով Մանչեսթերում, միշտ փնտրում է հիշողություններ Հայաստանի մասին։ Այսպես, նա գտել է հայկական եկեղեցի, հայկական պանդոկ քաղաքի կենտրոնում, իսկ մարզումներից ազատ ժամանակ սիրում է դիտել հայկական ֆուտբոլ և հետևել իր նախկին ակումբի` «Փյունիկի» գործընկերներին։
«Նա հազարավոր մղոններ է անցել։ Նրա ճանապարհը եղել է երկար, նա հաճախ միայնակ է եղել։ «Ես չէի ուզում հեռանալ», – նշել է Մխիթարյանը։ Նա արել է դա իր երազանքին հասնելու համար, ֆուտբոլիստը երազել է խաղալ աշխարհի խոշորագույն թիմերից մեկում, խոշորագույն մարզադաշտերում, խոշորագույն մրցակիցների դեմ, սակայն ուղին հեշտ չի եղել», – նշվում է հոդվածում։
Ինչպես նշում է հեղինակը, հայացքը հետ գցելով դեպի անցյալ, իհարկե, արժեր անցնել այս ամենի միջով։ Մխիթարյանն արդեն դարձել է Հայաստանի լավագույն խաղացողը, և եթե այսօր ՄՅՈւ–ն հաղթի «Այաքսին» Եվրոպա լիգայի եզրափակչում, ապա Մխիթարյանը կդառնա առաջին հայը, ով դարձել է խոշոր եվրոպական առաջնության հաղթող։
Загружается новость ...
"Право"
«Ցածր մակարդակ ունեցող երկրների բարձրակարգ մարզիկները հսկայական ծանրաբեռնվածության են ենթարկվում, նրանք ստիպված են հանդես գալ որպես դեսպան իրենց ժողովուրդների համար։ Մխիթարյանը նշում է, որ ««Այաքսի» նկատմամբ տարած հաղթանակը նրան ոչ միայն մեդալ կպարգևի, այլև հնարավորություն կընձեռի ուրիշներին իմանալ, թե ինչ է Հայաստանը և որտեղ է այն գտնվում», – նշվում է հոդվածում։
Ինքը` Մխիթարյանը, խոստովանել է, որ հպարտ է, որ, չնայած աշխարհում ամենահայտնի հայը չէ (այդ կարգավիճակը, նրա կարծիքով, պատկանում է
Քիմ Քարդաշյանին), այդուհանդերձ, նա իր հայրենիքի դրոշակակիրն է համաշխարհային ասպարեզում։–0–