480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Բանանց» ֆուտբոլային ակումբն իսպանացի մարզիչ կգլխավորի
00:13
13 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը կգլխավորի իսպանացի մասնագետ Տիտո Ռամալիոն, երկուշաբթի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց ակումբի գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն։

«Թիմում լուրջ փոփոխությունների կարիք կա, և այդ փոփոխություններից մեկը գլոբալ իմաստով Տիտո Ռամալիոյի և նրա պրոֆեսիոնալ թիմի գալուստն է։ Փոփոխությունները կվերաբերեն ոչ միայն առաջին թիմին, այլ նաև ակումբի երիտասարդական թիմին», – նշեց Ասխաբաձեն։

Նրա խոսքով` ակումբի սեփականատերերը հավանություն են տվել Ռամալիոյի թեկնածությանը` հաշվի առնելով նրա փորձը։ Իսպանացին կսովորեցնի և կպատրաստի ակումբի մարզչական կազմին։

Ռամալիոն իր հերթին նշեց, որ իր հետ միասին Հայաստան են եկել բարձրակարգ պրոֆեսիոնալներ, որոնք աշխատանքի փորձ ունեն Իսպանիայի առաջատար ակումբների հետ։
45–ամյա Ռամալիոն 1993 թ.–ից աշխատել է «Դեպորտիվո Լա Կորունիա» ակումբում։ 2001–2012 թթ.–ին եղել է «Դեպորտիվո B» ակումբի («Դեպորտիվո լա Կորունիա» ակումբի պահուստային ակումբ) գլխավոր մարզիչը։ 2008–2010 թթ.–ին նա համատեղել է «Դեպորտիվո» ակումբի պատանեկան կազմի պատասխանատուի և ակումբի մարզական բազայի ղեկավարի աշխատանքները։

«Բանանց» ակումբը Հայաստանի 2013/2014 թթ.–ի չեմպիոնն է, ազգային առաջնության քառակի արծաթե մրցանակակիրը և Հայաստանի կրկնակի գավաթակիրը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:06
04 Դեկտեմբերի 2016
«Օլդ Թրաֆորդն» ընդամենը խաղադաշտ չէ, սա բեմահարթակ է. Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել The Players Tribune-ին:
11:39
04 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը ժեստերի լեզվով հորդորում է աջակցել «Մանչեսթեր Յունայթեդին» (ՏԵՍԱՆՅՈւԹ)
1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր:
15:22
03 Դեկտեմբերի 2016
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները
FIFA-ն հրապարակել է տարվա լավագույն մարզչի մրցանակի հավակնորդների անունները:
15:52
02 Դեկտեմբերի 2016
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը դադարեցնում է իր գործունեությունը
Երևանի «Ուրարտու» ակումբն այդպես էլ դուրս չեկավ ծանր իրավիճակից և դադարեցնում է ելույթները:
10:34
02 Դեկտեմբերի 2016
«Մանչեսթեր Յունայթեդն» աստղ է անվանել Հենրիխ Մխիթարյանին և տեսանյութ է պատրաստել նրա մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը տեսանյութ է պատրաստել թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
16:21
01 Դեկտեմբերի 2016
Ուզբեկստանի հետ հանդիպումը թույլ կտա գործի մեջ տեսնել ֆուտբոլիստներին. Արթուր Պետրոսյան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մեկնաբանել է Ուզբեկստանի ընտրանու հետ առաջիկա խաղը և հանդիպման անցկացման ժամկետների ընտրությունը:
13:18
01 Դեկտեմբերի 2016
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Թուրքիայում
Հայաստանի ազգային հավաքականը 2017 թ.-ի փետրվարին ընկերական հանդիպում կանցկացնի Ուզբեկստանի ազգային հավաքականի հետ:
12:34
01 Դեկտեմբերի 2016
Մոուրինյու. այնքան ուրախ եմ Մխիթարյանի համար, նա արդեն հարմարվում է
Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի խաղը քառորդ եզրափակչի` «Վեսթ Հեմի» դեմ հանդիպման ժամանակ
10:53
01 Դեկտեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Վեսթ Հեմի» հետ խաղի լավագույն խաղացողը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել են «Վեսթ Հեմի» հետ խաղի լավագույն խաղացող:
12:49
30 Նոյեմբերի 2016
Հենրիխ Մխիթարյանը` տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակում
Fourfourtwo մարզական լուրերի կայքը կազմել է տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակը:
20:05
29 Նոյեմբերի 2016
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հիասթափված է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի պահվածքից
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը չի տուգանի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի` «Վեսթ Հեմի» դեմ խաղում հեռացվելու համար:
15:03
28 Նոյեմբերի 2016
Ժոզե Մոուրինյուն կարող է որակազրկվել
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է որակազրկվել: