486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայ հարկադիր կատարողները մեդալներով և պատվոգրերով են վերադառնում
20:31
09 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները մեդալներով, գավաթներով և պատվոգրերով են վերադառնում ուրբաթ Մոսկվայում ավարտված ՀԱՊԿ անդամ-պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների 13-րդ միջազգային մրցաշարից, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ծառայության ներկայացուցիչները մասնակցել են մրցաշարին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հրավերով։

Մրցաշարի արդյունքում Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը բրոնզե գավաթ է ստացել։ Ծառայության աշխատակիցներ Սանասար Յարալյանն ու Սարգիս Կաչանյանն արժանացել են բրոնզե մեդալների, ինչպես նաև պարգևատրվել են «Լավագույն տեխնիկայի» և «Կամային հաղթանակի համար» պատվոգրերով, իսկ Արտակ Մարտիրոսյանը` «Համագործակցության համար» պատվոգրով։ Թիմային հաշվարկով նրանք զբաղեցրել են 3–րդ տեղը։

ՀԱՊԿ անդամ-պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների 13-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչ մենամարտերն անցկացվել են հոկտեմբերի 9–ին Մոսկվայում։

Մրցաշարը կազմակերպվել է 1939–1945թթ.–ին Երկրորդ աշխարհամարտում և 1941–1945թթ.–ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70–րդ հոբելյանի տարում` ««Հաղթանակի ժառանգներ» միջազգային միություն» պատմամշակութային ժառանգության պահպանման կազմակերպությունների և քաղաքացիների միության ակտիվ աջակցությամբ։

ՀԱՊԿ անդամ-պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների միջազգային մրցաշարն անցկացվում է ամեն տարի։ ՀԱՊԿ անդամ-պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների 13-րդ միջազգային մրցաշարին մասնակցել է ավելի քան 200 մարզիկ ՀԱՊԿ անդամ–պետություններից` Հայաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանից (ՌԴ պաշտպանության նախարարության, ՆԳՆ Ներքին զորքերի, Թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության, Դատական կատարածուների դաշնային ծառայության,  Պատժի կիրառման դաշնային ծառայության թիմերը), ինչպես նաև Վիետնամից, Թունիսից, Սերբիայից, Աբխազիայից, Հարավային Օսեթիայից, Դոնեցկից և Լուգանսկից։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հաղթող թիմերին է հանձնել ՀԱՊԿ–ի գավաթը։

ՀԱՊԿ–ի հավաքական ուժերում ներառվող զորքերի և ուժային կառույցների հատուկ ստորաբաժանումների պատրաստվածությունը մեծ նշանակություն ունի նրանց անվտանգության բարձրացման համար, այն ամրապնդում է ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային կառույցների միջև հաստատված փոխգործակցությունը։

Համալիր մենամարտը ծառայողական–կիրառական մարզաձև է` հատուկ նշանակության ջոկատի և ուժային ու իրավապահ կառույցների աշխատակիցներին պատրաստելու համար։ Ուժային և իրավապահ կառույցների համար համալիր մենամարտն իր առանձնահատկության շնորհիվ բազային մարզաձև է։ Այն դասավանդում են Ռուսաստանի առաջատար սպորտային բուհում, որտեղ 2008 թ.–ից գործում է Համալիր մենամարտի ամբիոնը։

Ուժային կառույցների աշխատակիցներին պատրաստելիս կարևորագույն հմտություններից է մարդու կյանքի պահպանման հմտությունը։ Ի տարբերություն շատ այլ մարտական մարզաձևերի, համալիր մենամարտի տեխնիկան ուղղված է ոչ պատրաստված զանգվածի, մասնավորապես` ամբոխի հետ փոխգործակցությանը։

Ուժային մարզաձևերի և տեխնիկայի բազմաթիվ մասնագետներ, որոնք այդ թվում ներկայացնում են ՆԱՏՕ–ի անդամ երկրները, առանձնացրել են հոգեբանական կայունությունը, իրավիճակը կանխելու և զսպելու կարողությունը, նվազագույն վնասվածքներն ու շատ այլ առավելություններ, որոնք նկատվում են համալիր մենամարտի տեխնիկաները կիրառելիս։ Մասնավորապես, Ռուսաստանում անցկացվող Համալիր մենամարտի որակավորման մրցաշարերին մշտապես մասնակցում են Դատական կատարածուների դաշնային ծառայության, Պատժի կիրառման դաշնային ծառայության, ՆԳՆ–ի, Պաշտպանության նախարարության աշխատակիցները։ Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայությունը որոշել է 2014 թ.–ից կազմակերպել համալիր մենամարտի ներքին առաջնություններ։

Մարտական և հարվածային տեխնիկայի համադրությունը թույլ է տալիս ապահովել կայունության ապահովման որակյալ արդյունքներ, ապահովում է քաղաքացիական բնակչության անվտանգությունը, հասարակական կարգը։

Համալիր մենամարտը զինծառայողների, իրավապահ մարմինների աշխատակիցների պատրաստվածության բարձրացման առավել արդյունավետ միջոցն է ծայրահեղ պայմաններում, այն ուղղված է մարտական պայմաններում հատուկ նշանակության ջոկատայինների շրջանում կորուստների նվազմանը և, հնարավորության դեպքում ֆիզիկական հմտությունների կատարելագործման և որակյալ հոգեբանական պատրաստվածության շնորհիվ,  նման կորուստներ թույլ չտալուն։ Բացի այդ, իրավապահ մարմինների աշխատակցի մասնագիտության հեղինակությունը, սպաների ծառայողական հաջողությունները հիմնականում սահմանվում են ֆիզիկական վիճակի նկատմամբ նրանց վերաբերմունքով, որի գնահատման լավագույն չափորոշիչը հենց համալիր մենամարտն է։

Համալիր մենամարտի առանձնահատկությունն այն է, որ աշխատանքն իրականացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների բոլոր ուժային կառույցների հետ։ Համալիր մենամարտի մրցաշարի մասնակիցները ներկայացնում են պաշտոնապես գործող ուժային կառույցներ, պետական գերատեսչություններ։ Այս ամենն ենթադրում է որոշակի պատասխանատվություն յուրաքանչյուր մարզիկի պատրաստվածության հարցում։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:14
25 Փետրվարի 2017
Մարտիկ Ասատրյանին հեռացրել են Fight Nights-ից Արցախի դրոշի համար
Ռուսաստանի Fight Nights Global կազմակերպությունն իրազեկել է  հայ մարտիկ Վարդան Ասատրյանին պայմանագրի լուծարման մասին:
15:30
25 Փետրվարի 2017
Փոլ Պոգբան հայերեն է խոսում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել է կարճ տեսանյութ Փոլ Պոգբայի մասնակցությամբ:
09:57
25 Փետրվարի 2017
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի հունիսին
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպում:
21:10
24 Փետրվարի 2017
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը բրոնզե մեդալ ապահովեց Սոֆիայում անցկացվող միջազգային մրցաշարում
Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակչում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Թաիլանը ներկայացնող Մաշուկ Վուտիչային և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
19:39
24 Փետրվարի 2017
Մոուրինյուն հաստատել է. Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակիչը
Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչի` «Սաութհեմփթոնի» հետ խաղը։
17:25
24 Փետրվարի 2017
ՄՅՈւ–ն հետևել է Մխիթարյանին մինչև նրա «Բորուսիա» տեղափոխվելը
ՄՅՈւ–ի գլխավոր մարզչի նախկին օգնականը նշել է, որ Ալեքս Ֆերգյուսոնը դիտարկել է Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը դեռ այն ժամանակ, երբ Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»։
14:58
24 Փետրվարի 2017
Քեթլին Չուքագյան. ես կհաղթեմ և կծածանեմ հայկական դրոշը
Նյու Ջերսիի հայկական ընտանիքում ծնված Քեթլին Չուքագյանը մարզական աշխարհում ավելի հայտնի է որպես «շիկահեր մարտիկ»։
13:17
24 Փետրվարի 2017
«Քյոլնի» «Նոր Մխիթարյանը» գնահատում է երկաթյա կարգուկանոնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վունդերկինդը Գերմանիայից և արդեն «նոր Մխիթարյանը»` այսպես է գերմանական express.de լրատվական պորտալը բնութագրել «Քյոլնի» 16–ամյա հարձակվող Հերման Կուրբաշյանին։
13:14
23 Փետրվարի 2017
Մոուրինյու. շանս չկա, որ Մխիթարյանը կմասնակցի եզրափակչին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը:
01:52
23 Փետրվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի գոլը հաղթանակ պարգևեց ՄՅՈւ–ին. Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր ֆրանսիական «Սենթ Էտյենին»:
20:47
21 Փետրվարի 2017
Թենիսիստ Կարեն Խաչանովը զիջել է Սիմոնին Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելում անցկացվող մրցաշարի առաջին փուլում 4:6, 7:5, 6:3 հաշվով պարտվել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։