487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-2
Եղանակը Երևանում
Հայ
Պլատինին ՖԻՖԱ–ից ստացել է ավելի քան 2 մլն շվեյցարական ֆրանկ. ԶԼՄ
19:36
29 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Միշել Պլատինին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից (ՖԻՖԱ) ստացել է  2 մլն շվեյցարական ֆրանկից զգալիորեն ավել գումար։ Այդ մասին հաղորդում է գերմանական «Die Welt» հրատարակությունը։

Շվեյցարական դատախազությունը սեպտեմբերի 24–ին երկու հոդվածներով քրեական գործ է հարուցել ՖԻՖԱ–ի նախագահ Բլատերի դեմ. հանցավոր անփութություն և հափշտակում։ Հաղորդվել է, որ Բլատերին կասկածում են Միշել Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկ անօրինական վճարելու մեջ, որն իբր կատարվել է 1999թ.–ի հունվարից 2002թ.–ի հունիսն ընկած ժամանակահատվածում աշխատանքի կատարման համար և իրականացվել 2011թ.–ի փետրվարին, հաղորդում է ՏԱՍՍ–ը։ 

Աղբյուրի խոսքով` Պլատինին ՖԻՖԱ–ից ստացել է տարեկան 300-500 հազար շվեյցարական ֆրանկ աշխատավարձ, իսկ 2 միլիոնը վճարվել է ՈՒԵՖԱ–ի նախագահին լրացուցիչ «կասկածելի» պայմանագրով։

Պլատինի որպես վկա հարցաքննվել է այս հարցով սեպտեմբերի 25–ին։ Հարցաքննությունից հետո Պլատինին հայտարարել է, որ Բլատերից ստացել է 2 մլն ֆրանկ` ՖԻՖԱ–ի հետ պայմանագրով աշխատանքի համար։ Նա նշել է, որ իրեն «հաջողվել է պարզել բոլոր հարցերը Շվեյցարիայի իշխանությունների հետ»։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:23
17 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը ներառվել է պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» պատմության ամենաթանկ տրանսֆերների 50-յակում է:
19:32
16 Հունվարի 2017
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 մրցաշարում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը բրոնզե մեդալ է նվաճել Mentor Cup-2017 միջազգային մրցաշարում։
12:49
16 Հունվարի 2017
Լեգենդար քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար
Մարտարվեստների լեգենդ, անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն քիք–բռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանը կպայքարի աշխարհի չեմպիոնական գոտու համար։

17:49
15 Հունվարի 2017
Ես չեմ խաղում անձնական նվաճումների համար. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը  հարցազրույց է տվել Daily Mail-ին:

13:08
15 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. Կլոպն ինձ շատ է օգնել
Նա միշտ աջակցում է իր ֆուտբոլիստներին, երբ վերջիններս խնդիրներ են ունենում թե՛ խաղադաշտում և թե՛ դրա սահմաններից դուրս: Նա շատ է օգնել ինձ, քանի որ ես չափից շատ էի մտածում ֆուտբոլի մասին, նշել է Հենրիխ Մխիթարյանը։
14:23
14 Հունվարի 2017
Կլոպ. Մանչեսթեր Յունայթեդը սկսել է ճիշտ օգտագործել Մխիթարյանի որակները
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է հղել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
21:10
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյան. ցանկանում եմ մրցանակս կիսել թիմիս և «Սանդերլենդի» փոքրիկ հերոսի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քաղցկեղով հիվանդ 5–ամյա Բրեդլին «Սանդերլենդի» երկրպագու է և «Չելսիի» դարպասը խորհրդանշական գոլ է խփել։
20:50
13 Հունվարի 2017
ՄՕԿ–ը չեղարկել է հայ ծանրամարտիկի արդյունքները Լոնդոնի Օլիմպիադայում
Միջազգային օլիմպիական կոմիտեն չեղարկել է հայ ծանրամարտիկ Նորայր Վարդանյանի արդյունքները 2012 թ.–ի Լոնդոնի Օլիմպիադայում:
18:47
13 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մրցանակներ ստանալ. նրան մրցանակ է հանձնվել Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի համար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է մրցանակի Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն գոլի համար։
22:37
12 Հունվարի 2017
Հենրիխ Մխիթարյանի «կարիճ հարվածով» գոլը ճանաչվել է լավագույնը դեկտեմբեր ամսվա ընթացքում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հարցման միջոցով ընտրել են դեկտեմբեր ամսվա ընթացքում թիմի լավագույն գոլը:
14:23
12 Հունվարի 2017
Հայաստանը պահպանել է իր դիրքերը FIFA-ի վարկանիշային աղյուսակում
Հայաստանի հավաքականը հինգշաբթի հրապարակված FIFA-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում պահպանել է 86-րդ տեղը:
11:59
12 Հունվարի 2017
Metro. Հենրիխ Մխիթարյանը և Խուան Մատան «ցեմենտել» են իրենց տեղերը մեկնարկային կազմում
Բրիտանական «Metro»-ն անդրադարձել է երկու ֆուտբոլիստների խաղին` նշելով, որ նրանք «ցեմենտել» են իրենց տեղը մեկնարկային կազմում: