484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հավաքականի մարզիչը սերբերի հետ խաղին 23 ֆուտբոլիստի է հրավիրել
14:34
26 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը Եվրո-2016–ի ընտրական փուլի շրջանակում սերբերի հետ խաղից առաջ հրապարակել է ֆուտբոլիստների անունները, հաղորդում է Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
 
Խաղը կկայանա սեպտեմբերի 4–ին սերբական Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում։ Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 3-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Սերբիա:

Հավաքին մասնակցելու համար հրավիրվել են դարպասապահներ Գևորգ Կասպարովը («Ալաշկերտ»), Արսեն Բեգլարյանը («Միկա»), Գևորգ Պրազյանը («Արարատ»), պաշտպաններ Ռոբերտ Արզումանյանը ( «Ամկար», Ռուսաստան), Հրայր Մկոյանը ( «Էսթեղլալ», Իրան), Գաել Անդոնյանը («Օլիմպիկ», Մարսել), Հովհաննես Համբարձումյանը, ( «Վարդար» ՆՀՀ Մակեդոնիա), Լևոն Հայրապետյանը («Փյունիկ»), Տարոն Ոսկանյանը («Փյունիկ»), Վարազդատ Հարոյանը («Փյունիկ»), Կամո Հովհաննիսյանը («Փյունիկ»)։

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա), Գևորգ Ղազարյանը («Մարիտիմու» Պորտուգալիա), Մարկոս Պիզելլին («Ակտոբե» Ղազախստան), Արաս Օզբիլիսը («Սպարտակ» Մոսկվա, Ռուսաստան), Կառլեն Մկրտչյանը («Անժի» Ռուսաստան), Նորայր Ասլանյանը «Ալմերե Սիթի» (Հոլանդիա), Արտյոմ Սիմոնյանը («Ցյուրիխ» Շվեյցարիա), Արթուր Յուսպաշյանը «Փյունիկ», Արտակ Գրիգորյանը («Ալաշկերտ»)։

Հարձակվողներ. Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան), Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան), Ռուսլան Կորյան «Լուչ-Էներգիա» (Ռուսաստան)։

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ցուցակում ընդգրկված չէ։ Հուլիսի սկզբին Բերեզովսկին, ով հայտարարել է խաղացողի կարիերան ավարտելու մասին, հույս է հայտնել, որ իրեն դեռ կհաջողվի մի քանի անգամ հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում։

41–ամյա դարպասապահը Հայաստանի հավաքականում խաղացել է 1996թ.–ից։ Հանդես է եկել Պետերբուրգի «Զենիթ», «Խիմկի», Մոսկվայի «Տորպեդո» և «Դինամո» ակումբներում։

Հայաստանի հավաքականն ընտրական խմբում զբաղեցնում է նախավերջին տեղը` հինգ խաղերից հետո հավաքելով մեկ միավոր։ 12 միավորով առաջատար է Պորտուգալիայի հավաքականը։ Երկրորդ տեղում են դանիացիները և ալբանացիները` 10–ական միավորով, Լոզանի իրավարար սպորտային դատարանի որոշմամբ ալբանացիների հետ խաղի տապալումից հետո սերբերից երկու միավոր հանել են։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
16:52
23 Ապրիլի 2017
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում, հանդես է եկել հենացատկ վարժությունով:
16:05
23 Ապրիլի 2017
Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին և հավակնում է WBO գոտիին
Նախօրեին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբին Կրասնիկին:
21:54
22 Ապրիլի 2017
Հարություն Մերդինյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հարություն Մերդինյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ։
12:36
22 Ապրիլի 2017
Նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ լեգենդը. երկրպագուների արգաձանքը Հենրիխ Մխիթարյանի մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
10:52
22 Ապրիլի 2017
Լևոն Արոնյանը՝ Grenke Chess Classic 2017-ի չեմպիոն
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Grenke Chess Classic-ի 6-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանին:
20:36
21 Ապրիլի 2017
Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
20:19
21 Ապրիլի 2017
Թինա Կանդելակի. երկրպագելու եմ Մխիթարյանին, քանի դեռ վրացիները չեն վերադարձել եվրոպական ֆուտբոլ
Թինա Կանդելակին հայտարարել է, որ երկրպագում է Հայաստանի հավաքականի և «ՄՅՈւ»–ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
16:06
21 Ապրիլի 2017
Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերի վիճակահանությունը։
13:11
21 Ապրիլի 2017
Մխիթարյան. «ՄՅու»–ն ևս մեկ քայլ արեց դեպի Եվրոպա լիգայի եզրափակիչ
Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է նախօրեին տեղի ունեցած «Անդերլեխտի» հետ պատասխան հանդիպումը:
12:09
21 Ապրիլի 2017
Հայաստանն արդեն 12 մեդալ է նվաճել սամբոյի Եվրոպայի առաջնությունում
Հայ սամբիստները 12 մեդալ են նվաճել Պրահայում անցկացվող սամբոյի Եվրոպայի երիտասարդական, պատանեկան և աղջիկների առաջնությունում։
00:47
21 Ապրիլի 2017
Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը ՄՅՈւ– «Անդերլեխտ» պատասխան խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացել է հաշիվը ՄՅՈւ– «Անդերլեխտ» պատասխան խաղում:
15:52
20 Ապրիլի 2017
Գեղասահորդուհի Մեդվեդևա–Բաբասյանը թարմացրել է սեփական համաշխարհային ռեկորդը
Եվգենիա Մեդվեդևա–Բաբասյանը սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ Աշխարհի 2017 թ.–ի թիմային առաջնության կարճ ծրագրում ստացած միավորների գումարով: