484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկել են Համահայկական վեցերորդ խաղերը
11:00
03 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում կիրակի մեկնարկեցին Համահայկական վեցերորդ խաղերը։

Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Համահայկական վեցերորդ խաղերն անցկացվեցին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Գունեղ թատերականացված շոուից հետո սկսվեց մասնակիցների քայլերթը, որը բացեց Արցախի պատվիրակությունը, որին հետևեցին հայազգի մարզիկներ Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ–ի, Արգենտինայի, Իսպանիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելառուսի և մնացած մասնակից երկրների քաղաքներից, ինչպես նաև Հայաստանի մարզերից։ Երևանի պատվիրակության կազմում ներառվել են սահմանափակ կարողություններով մարդիկ։

Արևմտյան Հայաստանի ներկայացուցիչների հետ միասին Հայաստան է ժամանել թուրքահայ հայտնի երգչուհի Սիբիլ Բեկտորօղլուն։

Մասնակիցներին ողջույնի խոսք է հղել ՌԴ սպորտի նախարար Վալերի Մուտկոն։

Համահայկական խաղերի կրակը վառեց լեգենդար մարմնամարզիկ, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, ինչից հետո ՀՀ նախագահ Սեժր Սարգսյանը հայտարարեց խաղերի բացման մասին։

Համահայկական խաղերը կտևեն մինչև օգոստոսի 13–ը։ Խաղերին մասնակցում են աշխարհի 35 երկրները ներկայացնող ավելի քան 6 հազար հայ մարզիկներ։ Խաղերի մասնակիցները կպայքարեն 17 մարզաձևերում (յոթով ավել, քան նախորդ խաղերի ժամանակ), որոնց թվում են ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը, ֆուտզալը, թենիսը, սեղանի թենիսը, շախմատը, բադմինտոնը, լողը, թեթև ատլետիկան։

Համահայկական առաջին ամառային խաղերն անցկացվել են Հայաստանում 1999 թ.–ին, որոնց մասնակցել են 23 երկրներ ներկայացնող մարզիկներ, երկրորդ խաղերն անցկացվել են 2001 թ.–ին, երրորդը` 2003 թ.–ին, չորրորդը` 2007 թ.–ին հինգերորդը` 2011 թ.–ին։

Ձմեռային առաջին համահայկական խաղերն անցկացվել են Ծաղկաձորում 2014 թ.–ի փետրվարի 24–ից մարտի 2–ը։ Խաղերին մասնակցել են աշխարհի 11 երկրների 22 քաղաքները ներկայացնող մոտ 400 մարզիկներ։ Խաղարկվել են 13 կոմպլեկտ մեդալներ դահուկավազքում, լեռնադահուկային մարզաձևում, սնոուբորդում, խաղարկվել է նաև Հոկեյի գավաթը։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
12:29
26 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկները մեկական ոսկի, արծաթ և բրոնզ նվաճեցին աշխարհի գավաթի խաղարկությունում
Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
16:40
25 Մարտի 2017
Դոհայում մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը նվաճել է մեկ ոսկի և մեկ բրոնզ
Դոհայում ընթանում են մարմնամարզության աշխարհի գավաթի եզրափակիչները:
14:25
25 Մարտի 2017
Հայ մարզիկը ոսկե մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի գավաթին
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել Սամբոյի աշխարհի գավաթի Ա. Խառլամպիևի հուշամրցաշարը:
20:16
24 Մարտի 2017
Հայ գեղասահորդները աշխարհի առաջնությունում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար
Մարտի 29-ից ապրիլի 2-ը Հելսինկիում կանցկացվի Գեղասահքի աշխարհի առաջնությունը:
17:58
24 Մարտի 2017
Մխիթարյանի կոչը` երկրպագուներին. ամեն ինչ կանենք հաղթելու համար, երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին:
13:31
24 Մարտի 2017
Մխիթարյան. ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ իմանան Հայաստանի մասին
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չափազանց նշանակություն չի տալիս «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը:
13:17
23 Մարտի 2017
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի խաղարկության փուլի եզրափակչում են
Դոհայում մեկնարկել է Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
12:28
23 Մարտի 2017
Մարկոս Պիզելլին հայերենով հրավիրել է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պիզելլին տեսաուղերձում հրավիրում է բոլոր երկրպագուներին Հայաստան–Ղազախստան խաղին։
21:00
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների շաբաթական աշխատավարձը
Ներկայացնում ենք, թե շաբաթական որքան աշխատավարձ են ստանում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները:
12:51
22 Մարտի 2017
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՄՆ-ում կպայքարի Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» դեմ
International Champions Cup-ի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի Լա Լիգայի առաջատարներ Մադրիդի «Ռեալի» ու կատալոնական «Բարսելոնայի» հետ:
13:12
21 Մարտի 2017
Մարկոս Պիզելի. ծնողներիս հետ գալիս եմ Երևան, որպեսզի նրանք տեսնեն երկրորդ հայրենիքս
Այսօր Հայաստանի ազգային հավաքականը սկսել է նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ղազախստան հանդիպմանը:
12:57
20 Մարտի 2017
Հայաստանը չի նվաճել շախմատի աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու իրավունք
Հայաստանի հավաքականները չեն մասնակցի հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնություններին: